Հա

Քաղաքական

20/09/2022 - 13:20

Նախագահ Ռէյիսին ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի կրթական բարեփոխումների գագաթնաժողովին

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ սեպտեմբերի 19-ի երեկոյեան Նիւ Եօրքում մասնակցել է ՄԱԿ-ի կրթական բարեփոխումների գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել ԻՒՆԵՍԿՕ-ի համագործակցութեամբ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ սեպտեմբերի 19-ի երեկոյեան Նիւ Եօրքում մասնակցել է ՄԱԿ-ի կրթական բարեփոխումների գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել ԻՒՆԵՍԿՕ-ի համագործակցութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը գագաթնաժողովի իր ելոյթին անդրադարձել է Իրանի Իսլ. Հանրապետութեան դիրքորոշումներին եւ քաղաքականութեանը՝ կրթական ոլորտի առնչութեամբ:

Նախագահը մասնաւորապէս համոզմունք է յայտնել, որ կրթական ոլորտի բարեփոխումները հնարաւոր չեն կարող դառնալ առանց ընտանիքի ինստիտուտի ամրապնդման, արդարութեան եւ բարոյականութեան արժէքների պահպանման պայմանների ապահովման:

Նախագահը շեշտել է, որ Իրանն իր կրթական եւ զարգացման ծրագրերը կազմել է՝ իրանցի-մահմեդական սերնդի ձեւաւորման գաղափարական հենքով եւ ոչ թէ զուտ ժամանակակից եւ միակողմանի գաղափարական հիմաւորումներով, որոնք նաեւ ներկայացւած են ՄԱԿ-ի 2030 թւականի զարգացման օրակարգում:

Նախագահը ցաւով արձանագրել է փաստն, որ գերիշխանութիւնները սեփական ազդեցութեան լծակները վերածել են այնպիսի գործօնների, որոնք զսպում են զարգացող երկրների առաջընթացը եւ խանգարում են այդ երկրների բազմակողմանի զարգացումը: Ազդեցիկ երկրներն ըստ նախագահի՝ շահագործելով միջազգային կազմակերպութիւնների ընձեռած հնարաւորութիւնները սեփական երկրի մշակութային, մտաւոր եւ հասարակական հայեցակարգերը տարածում եւ խոչընդոտում են այլ երկրների բարգաւաճումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։