Հա

Քաղաքական

21/09/2022 - 11:50

«Արեւմուտքը պէտք է խուսափի մարդու իրաւունքի օրակարգը քաղաքական նպատակներին ծառայեցնել». Քանանի

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է ԱՄՆ-ի եւ ԵՄ որոշ երկրների միջամտութիւնը՝ Մահսա Ամինիի մահւան խնդրին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է ԱՄՆ-ի եւ ԵՄ որոշ երկրների միջամտութիւնը՝ Մահսա Ամինիի մահւան խնդրին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը ցաւակցութիւն յայտնելով հանգուցեալի ընտանիքի անդամներին ու հարազատներին, մասնաւորապէս՝ դատապարտել է խնդրի վերաբերեալ ԱՄՆ-ի եւ ԵՄ որոշ երկրների կողմից արտաքին միջամտութիւնը:

«Այն երկրներն որոնք, բազում երկար տարիներ յայտնի են դարձել, որպէս սադրանքների ու պատերազների հրահրման կողմեր, առհասարակ, չունեն ո՛չ անհրաժեշտ հեղինակութիւնն, ո՛չ լեգիտիմութիւնը՝ մարդու իրաւունքների եւ խախտումների վերաբերեալ այլոց մեղադրելու համար»,- նշել է նա:

Քանանին, ԱՄՆ-ը համարելով մարդու իրաւունքներն ոտնահարող երկիր, որը շարունակում է իր ձախողած՝ առաւելագոյն պատժամիջոցների քաղաքականութիւնը գործադրել Իրանի ժողովրդի նկատմամբ, նշել է, որ այդ երկիրը չի կարող խաբել, ասելով, որ կարեկցում է Իրանի ժողովրդին ու կիսում ցաւը:

Արձանագրելով, որ Իրանը մարդու իրաւունքների օրակարգին վերաբերւում է, որպէս հիմնարար արժէք, Քանանին փաստել է, որ որոշ երկրներ Մահսա Ամինիի իրադարձութիւնը շահարկելով, փորձում են խնդիրը վերածել քաղաքական գործիքի, որը կօգտագործեն Իրանի ժողովրդի եւ կառավարութեան դէմ, մինչդեռ այդ իրադարձութիւնը, գտնւում է հետաքննութեան փուլում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։