Հա

Քաղաքական

22/09/2022 - 10:10

Գեներալ Բաղերի. «Տարածաշրջանի քարտէզի փոփոխութիւն չենք հանդուրժի»

Ինչպէս բազմիցս յայտարարել ենք, Իրանը տարածաշրջանի քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի, մենք Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս խնդիրները լուծել եւ երկխօսել խաղաղ ճանապարով: Այս մասին այսօր՝ առաւօտեան Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած ԶՈՒ քայլերթի ժամանակ յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին:

«alikonline.ir» - Ինչպէս բազմիցս յայտարարել ենք, Իրանը տարածաշրջանի քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի, մենք Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս խնդիրները լուծել եւ երկխօսել խաղաղ ճանապարով: Այս մասին այսօր՝ առաւօտեան Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած ԶՈՒ քայլերթի ժամանակ յայտարարել է ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք չենք լռելու պատերազմական գործողութիւնների հրահրման փորձերի նկատմամբ եւ չենք հանդուրժելու պատերազմի սադրանքները»,- շեշտել է նա:

Գեներալ Բաղերին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է Սրբազան պաշպանութեան տարիներին եւ այդ արժեհամակարգի պահպանման կարեւորութեանը: Մասնաւորապէս՝ Պարսից ծոցի հարաւային երկրներին կոչ է արել զգօնութիւն պահպանել, նշելով, որ անհրաժեշտ է կանխել արտատարածաշրջանայն ուժերի, այդ թւում՝ սիոնիստական ռեժիմի ներխուժման փորձերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։