Հա

Քաղաքական

24/09/2022 - 08:49

Հանրապետութեան նախագահի ներկայութեամբ պաշտօնապէս հնչել է նոր ուսումնական տարւայ մեկնարկի առաջին զանգը

Այսօր սեպտեմբերի 24-ին Հանրապետութեան նախագահը ներկայ է գտնել նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկի  արարողութեանը, որի ընթացքում պաշտօնապէս հնչել է առաջին զանգը:

«alikonline.ir» - Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, ներկայ է գտնել նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկի արարողութեանը, որի ընթացքում պաշտօնապէս հնչել է առաջին զանգը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նահատակ Ֆարհադ Հոսէյնմարդիի անւան դպրոցում տեղի ունեցած առաջին զանգի միջոցառման ընթացքում, նախագահ Ռէյիսին ներկայ է գտնւել աշակերտների մօտ եւ անդրադարձել է նոր ուսումնական տարւայ համար նախատեսւած կրթութեան եւ դաստիրակութեան զարգացման հիմնարար ռազմավարութեանը, ապա շեշտել է, որ այն տրամադրւել է դպրոցներին եւ ծնողներին, որը նախատեսում է ծրագրեր կապւած՝ տնային ուսուցմունքներին, դպրոցների յանձնառութիւններին, տնօրէնների եւ ուսուցիչների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման եւ դպրոցների կողմից դաստիարակութեան իրականացման աշխատանքներին, որոնք անհրաժեշտ է իրականացնել ըստ այդ ծրագրի:

Նախագահը նշել է, որ իւրաքանչիւր ուսումնական տարւայ արդիւնքում անհրաժեշտ է իրականացնել ծրագրի կատարման համապատասխան գնահատման աշխատանքներ, որոնք կը փաստեն ծրագրի արդիւնաւէտութեան վերաբերեալ:

Նախագահ Ռէյիսին հաւաստիացրել է, որ կրթութեան հիմնարար փաստաթղթի՝ ծրագրի գործադրման արդիւնքները կարող են ապահովել դրական եւ արդիւնաւէտ կրթական գործընթաց:

Հանրապետութեան նախագահը կարեւորելով դպրոցների դերը հասարակութեան զարգացման գործում, իր ելոյթի ընթացքում կոչ է արել բոլոր աշակերտ-աշակերուհիներին ամբողջ ուսումնական տարին մտածել ու յայտնել, թէ իրենց կարծիքով որոնք են լաւ դպրոցների յատկանիշները, որոնք են չափորոշիչները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։