Հա

Քաղաքական

24/09/2022 - 13:40

«Իրանում մեծամասամբ բարձր են գնահատում յարձակման հաւանականութիւնը»․ իրանահայ պատգամաւոր

Իրանն անընդհատ փորձում է գնահատել, թէ Հայաստանում ինչ ակնկալիքներ կան Իրանից, բացի այն, որ Իրանը վստահաբար կը պահպանի իր սահմանների անվտանգութիւնը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

«alikonline.ir» - Իրանն անընդհատ փորձում է գնահատել, թէ Հայաստանում ինչ ակնկալիքներ կան Իրանից, բացի այն, որ Իրանը վստահաբար կը պահպանի իր սահմանների անվտանգութիւնը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

Խօսելով հայ-ադրբեջանական սահմանին առկայ իրավիճակի վերաբերեալ Իրանի խորհրդարանում անցկացւած քննարկման մասին՝ պատգամաւորը նշեց, որ դրան ներկայ են եղել Իրանի իշխանական համակարգի բոլոր նշանակալի դէմքերը եւ կառոյցների ներկայացուցիչները, որոնք անմիջապէս առնչւում են երկրի անվտանգութեանը: «Բոլորը յայտնեցին իրենց տեսակէտները, իրավիճակը ներկայացրին եւ բարձր յստակութեամբ շեշտեցին խնդրի լրջութիւնը: Յստակօրէն շեշտւեց, որ իրադարձութիւնները, որ տեղի են ունենում Հայաստանում՝ Իրանի սահմանի մօտ, լրջագոյն սպառնալիք են Իրանի անվտանգութեան եւ ռազմավարական դիրքի ապահովման առումով»:

«Իսլ. խորհրդարանում նման ֆորմատով հանդիպումը որոշման կայացում չի ենթադրում, այլ աւելի շուտ իրազեկման նպատակ ունի: Նիստից յետոյ արւած յայտարարութիւնը բխում էր այն իրականութիւնից եւ հարցի լրջութիւնից, որ ներկայացւել է խորհրդարանի յանձնաժողովին: Յանձնաժողովը այդ հանդիպումից յետոյ մի քանի լուրջ վերլուծաբաններ եւ մասնագէտներ է հրաւիրել եւ տեղի է ունեցել երկրորդ նիստը: Այս նիստում էլ մասնագէտները իրենց տեսակէտներն են ներկայացրել հաւանական սցենարների վերաբերեալ»:

Բեգլարեանի կարծիքով Իրանում մեծամասամբ բարձր են գնահատում յարձակման հաւանականութիւնը: «Դա ինքնին վկայում է այն մասին, թէ հարցին որքան լուրջ է վերաբերում Իրանը: Բայց որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ տարածաշրջանի իրավիճակը իրօք բարդ է, յատկապէս առաջին ձեռքի եւ երկրորդ ձեռքի ուժերի միջամտութիւնը, որոնք որոշակի շահեր ունեն տարածաշրջանում: Երկրորդ բարդութիւնը Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է, քարտէզը՝ Սիւնիքը, Սեւանի սահմանակից լինելը եւ այլն: Քանի որ կան նման բարդութիւններ, Իրանն անընդհատ փորձում է գնահատական տալ, թէ Հայաստանում ինչ ակնկալիքներ կան Իրանից, բացի այն, որ Իրանը վստահաբար կը պահպանի իր սահմանի անվտանգութիւնը:

Պատգամաւորը ստեղծւած իրավիճակում առաջարկում է չբաւարարւել դեսպանների մակարդակով շփումով եւ անցնել աւելի բարձր մակարդակի, ինպէս նաեւ մեծացնել հանդիպումների յաճախականութիւնը: «Անընդհատ շփումները թոյլ կը տան յստակեցնել, թէ հաւանական սցենարների դէպքում ինչ սպասելիքներ ունեն իրարից եւ ինչ հնարաւորութիւններ կան: Օրինակ, երբ երկրի առաջ խօսում է, թէ Իրանի համար ինչ կարմիր գծեր կան, այդ կարմիր գծերը, կախւած իրավիճակից, կարող են տարբեր լինել, այսինքն Իրանն իր միջամտութիւնը տարբեր ձեւերով որակի կամ ծրագրի:

Հարցին, թէ արդեօք Իրանը պատրաստ է Ադրբեջանի յարձակման դէպքում ռազմական ուժ կիրառել, Բեգլարեանը պատասխանեց.  «Կարեւորը հէնց դա է: Կարծում եմ՝ եթէ հայկական կողմից հաւանական շփումների բերումով այդ յստակեցնումները լինեն, Իրանը պատրաստ է՝ ինչ հնարաւոր է՝ անել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։