Հա

Քաղաքական

29/09/2022 - 08:20

«Թշնամին փորձում է պառակտում առաջացնել եւ կոտրել ազգային միասնականութիւնը». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահը իր զրոյցի ընթացքում, մասնաւորապէս՝ կարեւորել է ազգային միասնականութեան վերականգման եւ ամրապնդման անհրաժեշտութիւնը. «Թշնամին փորձում է պառակտում առաջացնել եւ կոտրել ազգային միասնականութիւնը»,- նշել է նախագահ Ռէյիսին՝ յաւելելով, որ թշնամին փորձում է տարբեր միջոցներով ժողովրդին իրար դէմ հանել, սակայն անհրաժեշտ է կանխել այդ փորձերը եւ ամրապնդել ազգային միասնականութեան ոգին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ սեպտեմբերի 28-ին, ուղիղ եթերով զրույցել է Իրանի ժողովրդի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահն իր խօսքերի ընթացքում, մասնաւորապէս՝ կարեւորել է ազգային միասնականութեան վերականգման եւ ամրապնդման անհրաժեշտութիւնը. «Թշնամին փորձում է պառակտում առաջացնել եւ կոտրել ազգային միասնականութիւնը»,- նկատել է նախագահ Ռէյիսին՝ յաւելելով, որ Իրանի թշնամիները ձգտում են տարբեր միջոցներով ժողովրդին իրար դէմ հանել, սակայն, անհրաժեշտ է կանխել այդ փորձերը եւ ամրապնդել ազգային միասնականութեան ոգին ու համախմբւածութիւնը:

Նախագահ Ռէյիսին անդրադառնալով Իրանի Շանհայի միջազգային կազմակերպութեան անդամակացութեանը, կարեւորել է, միջազգային այդ կառոյցին մեր երկրի միացումը եւ նշել է, որ այդպիսով Իրանը մաս է  կազմել Ասիայի տնտեսութեանն ու տնտեսական կարեւոր ենթակառուցւածքներին: «Շանհայի միջազգային կազմակերպութիւնը առանցքային կառոյց է, որին անդամակցում են աշխարհի խոշոր տնտեսութիւնները»,- ասել է նախագահը:

Հանրապետպւթեան նախագահը յիշեցրել է, որ Եւրասիական միութիւնը եւ Շանհայի միջազգային կազմակերպութիւնը ազդեցիկ կազմակերպութիւններ են, որոնց հետ յարաբերութիւնների խորացումը կարող է նպաստել երկրի առեւտրրի ծաւալների աճին եւ տնտեսութեան զարգացմանը:

Նախագահի խօսքով՝ Շանհայի միջազգային կազմակերպութեան գագաթնաժողովի ձեռբերումների թւում է եղել՝ Չինաստանի նախագահի հետ հանդիպումը եւ իրանա-չինական յարաբերութիւնների զարգացման քայլերի վերաբերեալ քննարկումները, մասնաւորապէս՝ երկու երկրների միջեւ նախատեսւած 25 տարւայ համաձայնագրի ձեռքբերման հարցի առնչութեամբ երկխօսութիւնը:

Նախագահ Ռէյիսին ժողովրդի հետ զրոյցի ընթացքում, ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի արդիւնքներին եւ տեղի ունեցած հանդիպումներին անդրադառնալով, մասնաւորապէս՝  առանցքային է համարել, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ հանդիպումը, որի ընթացքում Մակրոնը խոստովանել է՝ Միջուկային գործարքը լքելու ԱՄՆ-ի եւ եւրոպական երկրների դրսեւորած վարքագծի հետեւանքների մասին, որոնց հակադարձելով, նախագահ Ռէյիսին շեշտել է, որ այս անգամ Գործարքին հաւատարմութեան դրսեւորման խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել սկզբունքային մօտեցում:

Նախագահ Ռէյիսին նաեւ շեշտել է, որ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել են ԱՄՆ-ի դիրքորոշումները եւ այն խնդիրը, որ եւրոպան առաջնորդւում է զուտ ԱՄՆ-ի ցանկութիւններով, այնուամենայնիւ, ըստ նախագահի՝ Էմանուէլ Մակրոնը հերքել է ասելով, որ եւրոպայի դիրքորոշումներն անկախ են:

Նախագահ Ռէյիսին անդրադառնալով Մարդու իրաւունքների օրակարգին, նշել է, որ արեւմուտքը մարդու հիմնարար իրաւունքների օրակարգին վերաբերւում է երկակի ստանդարտների քաղաքականութեամբ:

22-ամեայ Մահսա Ամինիի մահւան եւ դրան յաջորդած միջադէպերին եւ բողոքի ցոյցերին մասին, նախագահը, նշել է, որ Մահսա Ամինիի մահւան հանգամանքների բացայայտման նպատակով, անհրաժեշտ է  իրականացնել արդար հետաքննութիւն՝ շեշտելով, որ բոլոր գերատեսչութիւններին յանձնարարել է արդարութեան հաստատման համար համապատասխան քայլեր ձեռնարկեն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։