Հա

Քաղաքական

01/10/2022 - 12:20

«Պատրաստ ենք նպաստել Իրանի եւ Չինաստանի միջեւ բազմակողմ յարաբերութիւնների զարգացման». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, շնորհաւորական ուղերձ է յղել Չինաստանի նախագահ Սի Ցզինփին՝ Չինաստանի ազգային օրւայ առիթով:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, շնորհաւորական ուղերձ է յղել Չինաստանի նախագահ Սի Ցզինփին՝ Չինաստանի ազգային օրւայ առիթով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Շնորհաւորական տեքստում նախագահ Ռէյիսին կարեւորել է երկու երկրների դիրքորոշումները՝ միակողմանիութեան քաղաքականութեան բացառման վերաբերեալ եւ նշել է, որ երկկողմ կապերի զարգացման համար առկայ է մեծ ներուժ, որն անհրաժեշտ է իրացնել ռազմավարական համագործակցութեան ծրագրերի իրականացման ջանքերով:

Նախագահ Ռէյիսին նշել է, որ ժամանակակից աշխարհը դիմակայում է տարբեր մարտահրաւէրների, որոնց դէմ պայքարելու համար անկախ երկրները պէտք է համագործակցեն, մասնաւորապէս՝ երկկողմ հումանիտար խնդիրների լուծման ուղղութեամբ:

Նախագահը շեշտել է, որ Իրանը հովանաւորում է՝ Չինաստանի ներկայացրած «համաշխարհային զարգացման» եւ «համաշխարհային անվտանգութեան» գործընթացների մտայղացման, որոնք խթանում են աշխարհի տարբեր ժողովուրդների բարեկեցութեան, խաղաղութեան, եւ համաշխարհային կայունութեան ամրապնդման քայլերը. շեշտելով, որ Իրանն ու Չինաստանը անկախ երկրներ են եւ միասնաբար ներկայանում են որպէս միակողմանիութեան քաղաքականութեան դէմ պայքարի համախոհներ ու գործակիցներ, որոնք ունեն նաեւ գործակցութեան հսկայ ներուժ:

Հանրապետութեան նախագահը պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու Իրանի եւ Չինաստանի միջեւ բազմակողմանի յարաբերութիւնների զարգացմանը՝ շեշտելով, որ այդ ուղղութեամբ պատրաստ է համակողմանի քայլեր ձեռնարկել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։