Հա

Քաղաքական

03/10/2022 - 14:10

«Անկարգութիւնները ծրագրւած էր. Թշնամութիւնը՝ անկախ եւ հզօր Իրանի նկատմամբ է». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին Զինւած ուժերի սպայական համալսարանի եւ ԶՈՒ ուժերի համալսարանի ուսանողների համատեղ աւարտական ​​արարողութեան ժամանակ անդրադառնալով վերջին միջադէպերին, ընդգծել է. «Ես անկեղծօրէն յայտնում եմ, որ այդ դէպքերը Ամերիկայի, սիոնիստական ​ռեժիմի եւ նրանց հետեւորդների նախագիծն է։ Նրանք թշնամութիւն են դրսեւորում ուժեղ, անկախ Իրանի եւ երկրի առաջընթացի նկատմամբ: Իրանի ժողովուրդն այդ իրադարձութիւններին ցուցաբերել է հզօրութիւն եւ խիզախութիւն եւ երբ հարկ լինի կը շարունակի նոյնպէս ներկայանալ»:

«alikonline.ir» - Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին Զինւած ուժերի սպայական համալսարանի եւ ԶՈՒ ուժերի համալսարանի ուսանողների համատեղ աւարտական ​​արարողութեան ժամանակ՝ անդրադառնալով վերջին միջադէպերին, ընդգծել է. «Ես անկեղծօրէն յայտնում եմ, որ այդ դէպքերը Ամերիկայի, սիոնիստական ​​ռեժիմի եւ նրանց հետեւորդների նախագիծն են։ Նրանք թշնամութիւն են դրսեւորում ուժեղ եւ անկախ Իրանի ու երկրի առաջընթացի նկատմամբ: Իրանի ժողովուրդն այդ իրադարձութիւններին ցուցաբերել է հզօրութիւն եւ խիզախութիւն, այդուհանդերձ, երբ հարկ լինի կը շարունակի նոյնպէս ներկայանալ»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է, որ վերջին միջադէպերի հետեւանքով ամենաշատը տուժել են՝ ոստիկանութեան կազմակերպութիւնը, «Բասիջ»-ի ուժերը եւ Իրանի ժողովուրդը: Այնուամենայնիւ, Իրանի ժողովուրդն ինչպէս նախկինում, այժմ եւս, ներկայացել է հզօր եւ կը շարունակի այդպէս լինել նաեւ ապագայում:

Այաթ. Խամենէին վստահեցրել է, որ այսուհետ նոյնպէս, Իրանի ժողովուրդը կը դրսեւորի պատրաստակամութեան առաւելագոյն մակարդակ թշնամիների կողմից երկիրը ապակայունացնելու ձգտումները չէզոքացնելու համար:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ցաւով արձանագրել է, որ երիտասարդ Մահսա Ամինիի մահւան լուրն իրեն եւս վշտացրել է, սակայն, թշնամիները այդ միջադէպը պատրւակ դարձնելով, փորձել են երկրում սադրանքներ հրահրել. «Յստակօրէն յայտարարում եմ, որ այս անկարգութիւնները նախօրօք պլանաւորւած է. ԱՄՆ-ի եւ սիոնիստական կեղծ ռեժիմի կողմից»,- ասել է նա:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իր ելոյթի մէկ այլ հատւածում նշել է. «Իրանի թշնամիները տեսնելով՝ երկրի բազմաոլորտ զարգացումներն ու առաջընթացը, մասնաւորապէս՝ արտադրութեան, գիտելիքի եւ պատժամիջոցների հետեւանքների չէզոքացման ուղղութեամբ՝ արձանագրած դրական արդիւնքները, այդ ընթացքը խոչընդոտելու նպատակով, ձգտում են համալսարանների փակման, անկարգութիւնների ու խնդիրների նոր օջախների առաջացման՝ փողոցներում եւ երկրի հիւսիս-արեւմտեան, ինչպէս նաեւ՝ հարաւ-արեւելեան հատւածներում»,- յայտնել է նա՝ յստակցնելով, որ հիւսիս-արեւմտեան եւ հարաւ-արեւելեան հատւածների համար եւ առհասարակ, թշնամին սխալ հաշւարկներ է կատարել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։