Հա

Քաղաքական

09/10/2022 - 09:29

Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան վայրը յայտնի է

Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութիւնը կը գործի Շահումեան փողոցում՝ Ողջի գետի հարեւանութեամբ։ Շէնքի հարեւանութեամբ արդէն տեղադրւել են Հայաստանի եւ Իրանի դրօշները։  

«alikoline.ir»- Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութիւնը կը գործի Շահումեան փողոցում՝ Ողջի գետի հարեւանութեամբ։ Շէնքի հարեւանութեամբ արդէն տեղադրւել են Հայաստանի եւ Իրանի դրօշները։  

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանն ընդունել էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցութեամբ ԱԳՆ այցելած նորանշանակ գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոսն Արարատ Միրզոյեանին էր յանձնել հիւպատոսական արտօնագիրը, իսկ նախարարը նրան յանձնել էր էկզեկւատուրան (հիւպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրւում է ընդունող երկրի կողմից): 

Այս տարւայ ապրիլին էլ ԻԻՀ դեսպանը հանդիպել էր Սիւնիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասեանին եւ Կապանի ղեկավար Գէորգ Փարսեանին։ Հանդիպման հիմնական թեման Իրանի հիւպատոսութեան բացումն էր։ Դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաեւ հանդիպմանը ներկայ հիւպատոսին։ Իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հիւպատոսութիւն բացելու համաձայնութիւն ձեռք բերել։ Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սիւնիքում հիւպատոսութիւն բացելու նպատակը բոլոր ոլորտներում յարաբերութիւնները զարգացնելն է։

Կապան կատարւած այցի վերջում իրանցի հիւրերը տարածքներ էին դիտարկել ապագայ հիւպատոսարանի համար: Աւելի ուշ՝ յուլիսին, Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանը «Հետքին» յայտնել էր․ «Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հիւպատոսին, հիմա, կարծես թէ, այդ հարցերը յստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հիւպատոսութիւն ունենալու գործնական պատրաստակամութիւն, յստակութիւն»։ Հարցին, թէ երբ է նախատեսւում դրա բացումը, Գէորգ Փարսեանը պատասխանել էր. «Գնահատելով իրենց տրամադրւածութիւնը՝ այս տարւայ մասին է խօսքը»։

ԱԳՆ կայքում ներկայացւած օտարերկրեայ հիւպատոսութիւնների թւում առայժմ նշւած չեն Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան տւեալները։  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։