Հա

Քաղաքական

16/10/2022 - 12:00

«Հանդուրժելի չէ Իրաքեան Քուրդստանի տարածքում ահաբեկիչների եւ զինեալների տեղաշարժն ու ակտիւացումն, որոնք սպառնալիք են Իրանի ազգային անվտանգութեան». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ հոկտեմբերի 15-ին, ընդունել է Իրաքի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ղասեմ ալ-Արէջիի գլխաւորած պատւիրակութեանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ հոկտեմբերի 15-ին, ընդունել է Իրաքի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ղասեմ ալ-Արէջիի գլխաւորած պատւիրակութեանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը շեշտել է, որ հանդուրժելի չէ Իրաքեան Քուրդստանի տարածքում ահաբեկիչների եւ զինեալների տեղաշարժն ու ակտիւացումն, որոնք սպառնալիք են Իրանի ազգային անվտանգութեան:

ԱԳ նախարարն անդրադարձել է Իրանի եւ Իրաքի միջեւ յարաբերութիւնների ընդլայնման քայլերին, մասնաւորապէս՝ անվտանգային ոլորտի համագործակցութիւններին եւ Իրաքեան Քուրդստանից սկսած զինեալ ահաբեկիչների դէմ պայքարի ձեռնարկման անհրաժեշտութեանը:

ԱԳ նախարարը նշել է, որ Իրաքի անվտանգութիւնը համարում է Իրանը սեփական անվտանգութեան խնդիր. յաւելելով, որ Իրանը չի ցանկանում, որպէսզի Իրաքեան Քուրդստանը վերածւի ահաբեկչութեան կենտրոնի եւ սպառնալիք դառնայ երկրի համար:

«Մենք խրախուսում եւ Իրաքի ժողովրդին ցանկանում ենք բարեկեցիկ եւ անկախ Իրաք գաղափարի կերտում»,- ասել է նա՝ այնուամենայնիւ, աւելացնելով, որ ահաբեկիչների ներկայութիւնը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։