Հա

Քաղաքական

19/10/2022 - 14:20

«Էլիտայի՝ երիտասարդ ներկայացուցիչներն իրենց հետ բերում են նոր յոյս եւ ներշնչանք». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մի խումբ էլիտայի ներկայացուցիչների եւ բարձրաստիճան տաղանդաւոր անձանց հետ հանդիպմանը նշել է, որ էլիտայի ներկայացուցիչներն իրենց լինելիութեամբ նոր յոյս ու ներշնչանք են փոխանցում:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մի խումբ էլիտայի ներկայացուցիչների եւ բարձրաստիճան տաղանդաւոր անձանց հետ հանդիպմանը նշել է, որ էլիտայի ներկայացուցիչներն իրենց լինելիութեամբ նոր յոյս ու ներշնչանք են փոխանցում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Էլիտայի ներկայացուցիչներն իրենց հետ բերում են նոր յոյս եւ ներշնչանք»,- նշել է նա՝ յաւելելով, որ էլիտան երկրի կարեւորագոյն կապիտալն է:

Շեշտելով, որ աշխարհաքաղաքական դիրքերը, կլիմայի ազդեցութեան գործօնները, բոլորը կարեւոր են, սակայն, այաթ. Խամենէիին համոզմունք է յայտնել, որ երկրի կարեւորագոյն կապիտալներից մէկը էլիտան է, եւ նրանց ներկայութիւնը:

«Էլիտար խաւը իւրաքանչիւր երկրին հարկաւոր է. նրա մեծագոյն կապիտալն է: Այս հարցի ճիշտ ընկալման եւ իրացման դէպքում, կը ձգտենք դրա արտադրման ուղղութեամբ»,- ասել է նա:

Անդրադառնալով վերջին շրջանում համալսարանները բոյկոտելու վերաբերեալ յայտարարութիւններին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ դրանք վկայում են՝ համալսարանների դրսեւորած հիմնական ազդեցութեան մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։