Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխութիւնները, Իրանը կը ձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրութեանը:
«alikonline.ir» - Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխութիւնները, Իրանը կը ձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրութեանը:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտարարեց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ համատեղ ասուլիսում:
Իրանի ԱԳ նախարարը նախ նշեց, որ Կապանում հիւպատոսութեան հիմնումով աւելի յարմար եւ դիւրին պայմաններ կը ստեղծւեն՝ երկու երկրների համագործակցութիւնը զարգացնելու համար:
«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաեւ մտահոգութիւններ Հարաւային Կովկասում: Իրանական կողմն ամբողջութեամբ դէմ է, որ տարածաշրջանում՝ թէ Հայաստանի, թէ Ադրբեջանի տարածքում ներկայ լինեն օտարերկրեայ ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունէութիւնը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխութիւնները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եւ մենք կը ձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու իւրաքանչիւր նման մտադրութեանն անգամ»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:
Հայաստանի եւ Իրանի առնեւտրաշրջանառութիւնը մօտ 700 մլն դոլար է: Հանդիպմանը երկու նախարարները պայմանաւորւել են հասցնել այն մինչեւ 1 մլրդի: