Հա

Քաղաքական

22/10/2022 - 14:20

«Անհրաժեշտ է խորացնել իրանա-հայկական յարաբերութիւնները՝ էներգետիկայի, տրանսպորտի, տեխնիկա-ինժեներական ծառայութիւնների ուղղութեամբ». ԱԳ նախարար

ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի Արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը քննարկել եւ կարծիքներ է փոխանակել քաղաքական եւ տնտեսական տարբեր ոլորտներում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ուղիների շուրջ՝ կենտրոնանալով վեհաժողովների եւ խորհրդարանականների գործունէութեանը։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հետ հանդիպման ժամանակ մեր երկրի Արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը քննարկել եւ կարծիքներ է փոխանակել քաղաքական եւ տնտեսական տարբեր ոլորտներում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ուղիների շուրջ՝ կենտրոնանալով վեհաժողովների եւ խորհրդարանականների գործունէութեանը։

Հանդիպմանն ԱԳ նախարարը, մասնաւորապէս՝ անդրադարձել է Հանրապետութեան կառավարութեան արտաքին քաղաքականութեան դրոյթներին: Կարեւորել է հարեւանների հետ համագործակցութեան առաջնահերթութեան քաղաքականութեան իրացումը եւ ընդգծել է ինչպէս միւս հարեւան երկրների, այնպէս էլ՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութիւնը պահպանելու անհրաժեշտութիւնը:

Անդրադառնալով Կապանում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացմանը Հայաստանի հետ համագործակցութեան զարգացման առումով, նախարարը ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է հետագայ համագործակցութեան խորացման, մասնաւորապէս՝ տրանսպորտային եւ տարանցման ոլորտներում, այդ թւում՝ հիւսիս-հարաւ միջանցքի բացման հարցով:

Նա յայտնել է նաեւ՝ մեր երկրի փոխադարձ պատրաստակամութիւնը Թաւրիզ քաղաքում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան բացման մասին:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխանակումների ծաւալին ԱԳ նախարարն ընդգծել է երկու կողմերի հնարաւորութիւնների իրացման անհրաժեշտութիւնը: Մասնաւորապէս՝ շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութիւնը երկկողմ կապերի զարգացման առումով արդիւնաւէտ դերակատարութեան դրսեւորման ուղղութեամբ, այդ թւում՝ էներգետիկայի, տրանսպորտի, տեխնիկա-ինժեներական ծառայութիւնների:

Նշենք, որ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի գլխաւորած պատւիրակութիւնը Հայաստան կատարած այցի ընթացքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ Նախարարը հայաստանցի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւնների վերաբերեալ կարեւոր հարցեր:

Նշենք, որ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի գլխաւորած պատրիակութիւնը հոկտմբերի 20-ին ժամանել են Հայաստան, որոնք հայաստանցի գործընկերների հետ Կապանում իրանկանացրել են Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան բացումը:

Գլխաւոր հիւպատոսութեան  բացման արարողութեանն ԱԳ Նախարարը շեշտել է, որ Իրանը Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգութիւնը համարում է իր անվտանգութիւնը, եւ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութիւն հիմնելու Իրանի կառավարութեան որոշումն այն կարեւորութեան դրսեւորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամեայ յարաբերութիւններին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։