Հա

Քաղաքական

26/10/2022 - 14:05

«Գերտէրութիւնները ցանկանում են պառակտել կովկասի ժողովրդի միասնականութիւնն ու համախմբւածութիւնը». Գնդապետ Բիւք

Գերտէրութիւնները ցանկանում են պառակտել Կովկասի ժողովրդի միասնականութիւնն ու համախմբւածութիւնը: Այս մասին յայտնել է Բանակի օդուժի գաղափարական եւ քաղաքական հարցերով տեղակալ գնդապետ Մոհսէն Բիւքը՝ երկրի հիւսիս-արեւմտեան հատւածի մի խումբ գեներալների եւ բանակի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտութեանը:

«alikonline.ir» - Գերտէրութիւնները ցանկանում են պառակտել Կովկասի ժողովրդի միասնականութիւնն ու համախմբւածութիւնը: Այս մասին յայտնել է Բանակի օդուժի գաղափարական եւ քաղաքական հարցերով տեղակալ գնդապետ Մոհսէն Բիւքը՝ երկրի հիւսիս-արեւմտեան հատւածի մի խումբ գեներալների եւ բանակի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտութեանը, հաղորդում է DEFAPRESS-ը:

«Արտատարածաշրջանային ուժերն, այդ թւում՝ ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը՝ կովկասեան տարածաշրջանում, մասնաւորապէս՝ Ղարաբաղի տարածքում ցանկանում են պառակտում առաջացնել տարբեր կրօնների եւ ազգութիւնների միջեւ՝ խաթարելով, միասնականութիւնն ու համախմբւածութիւնը»,- նշել է նա:

Գնդապետն իր խօսքերի մէկ այլ հատւածում, Արեւելեան Ատրպատականը եւ Թաւրիզ քաղաքը Իրանի մշակութային կիզակէտը համարելով, շեշտել է, որ Ատրպատականն ու Թաւրիզը պատմութեան ամբողջ ընթացքում դրական են դրսեւորել ազգային համախմբւածութեան, միասնականութեան ամրապնդման, ինչպէս նաեւ՝ երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման ուղղութեամբ՝ փաստելով, հազարաւոր նահատակների կեանքերի զոհաբերումն՝ յանուն երկրի եւ ժողովրդի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։