Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը նոյնն է, ինչ Իրանի ժողովրդի անվտանգութիւնը, եւ Թեհրանը կտրականապէս դէմ է սահմանների եւ աշխարհաքաղաքականութեան փոփոխութեանը: Բայց իրականութեանը չեն համապատասխանում վերջերս որոշ լրատւամիջոցներում տարածւած տեղեկութիւնները, թէ Իրանից Հայաստան զէնք է ուղարկւում կամ ուղարկւելու:
«alikonline.ir» - Տեւական ժամանակ է ինչ հայաստանեան մամուլում տարատեսակ խօսակցութիւններ են շրջանառւում, թէ իբր Իրանը պատրաստ է Հայաստանին զէնք մատակարարել։ Նման թէզ են առաջ քաշում նաեւ որոշ քաղաքական գործիչներ: Իրականութիւնը, սակայն, լրիւ հակառակն է: Մասնաւորապէս վերը նշւած տեղեկութիւնների վերաբերեալ յստակ պատասխան ստանալու ակնկալիքով «Իրաւունք»-ը դիմել է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանին, ով նախ փաստեց.
- Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը նոյնն է, ինչ Իրանի ժողովրդի անվտանգութիւնը, եւ Թեհրանը կտրականապէս դէմ է սահմանների եւ աշխարհաքաղաքականութեան փոփոխութեանը: Բայց իրականութեանը չեն համապատասխանում վերջերս որոշ լրատւամիջոցներում տարածւած տեղեկութիւնները, թէ Իրանից Հայաստան զէնք է ուղարկւում կամ ուղարկւելու: Այդ լուրերը շրջանառւում են կովկասեան տարածաշրջանում լարւածութիւն եւ անապահովութիւն ստեղծելու նպատակով։ Իրանը դէմ է պատերազմին եւ կարեւորում է երկրների տարածքային ամբողջականութեան պահպանումը:
Պատգամաւորը անդրադարձաւ նաեւ Կապանում Իրանի հիւպատոսութեան բացմանը, նկատելով.
- Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութեան բացումը նշանակում է, որ Թեհրանը թոյլ չի տայ երրորդ երկրներին եւ սիոնիստական ռեժիմին ներգրաււել Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան մէջ։
Իլոնա Ազարեան