Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւիսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ICANA-ի հետ զրոյցում անդրադարձել է Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրափոխադրումների աճի ապահովման անհրաժեշտութեանը:
«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ICANA-ի հետ զրոյցում անդրադարձել է Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրափոխադրումները մինչեւ 1 մլն. դոլարի հասցնելու անհրաժեշտութեանը:
Արա Շահվերդեանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրափոխադրումներն այժմ գտնւում են 700 մլն. դոլարի սահմաներում, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այն մինչեւ 1 մլրդ. դոլարի հասցնելու համար:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը նշել է, որ վերջին տարիներին կորոնավիրուսի բռնկումը էական ազդեցութիւն չի ունեցել երկկողմ տնտեսական յարաբերութիւններին, այլ երկու երկրների պատասխանատուները դրսեւորել են առաւելագոյն վճռակամութիւն՝ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:
Արա Շահվերդեանը նաեւ շեշտել է, որ Հայաստանը մասնաւորապէս կարեւորւում է իր ունեցած աշխարհաքաղական նշանակութեան եւ դէպի ԵԱՏՄ երկրներ ճանապարհ-կամուրջ լինելու առումով: