Բանակի օդուժի հրամանատար գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը նշել է, որ նոր Bavar 373 հրթիռային համակարգը կարող է հարւածել ֆիքսած թիրախին 5 րոպէից աւելի պակաս ժամանակում:
«alikonline.ir» - Բանակի օդուժի հրամանատար գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը նշել է, որ նոր Bavar 373 հրթիռային համակարգը կարող է հարւածել ֆիքսած թիրախին 5 րոպէից աւելի պակաս ժամանակում, հաղորդում է ԻՍՆԱ-ն:
«Bavar 373-ի զարգացած համակարգը նախնական նշանակէտը թիրախաւորում է 400 կիլոմետրի վրայ եւ 360 կիլոմետրանոց տարածութեան ժամանակ ճշգրտելով թիրախը՝ 5 րոպէից աւելի պակաս ժամանակում հարւածում է նշանակէտին: Հրթիռի արագութիւնը գերազանցում է 1800 կիլոմետր վայրկեան ժամն արագութիւնը եւ զարգանում է մինչեւ 110 հազար ոտնաչափ»,- նշել է օդուժի հրամանատարը:
Նա յաւելել է, որ վերջին փորձարկման ժամանակ յաջողել են թիրախաւորել 304 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող անօդաչու թռչող սարք։ Փաստօրէն, ըստ գեներալ Սաբահի Ֆարդի՝ համակարգը յայտնաբերում եւ թիրախաւորում է ամենափոքր անօդաչու թռչող սարքը շատ ցածր ռադարային խաչմերուկով: