Հա

Քաղաքական

13/11/2022 - 12:00

«Իրանի հասցէին Գերմանիայի կանցլերի արտայայտած վերջին դիրքորոշումները միջամտողական, ոչ դիւանագիտական եւ սադրիչ բնոյթ են կրում». Քանանի

Գերմանիայի կանցլերի արտայայտած վերջին դիրքորոշումները մեր երկրի հասցէին միջամտողական, ոչ դիւանագիտական եւ սադրիչ բնոյթ են կրում, այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլերի արտայայտած վերջին դիրքորոշումները մեր երկրի հասցէին միջամտողական, ոչ դիւանագիտական եւ սադրիչ բնոյթ են կրում, այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ցաւալի է, որ մարդու իրաւունքների ջատագով որոշ երկրներ մոռանալով սեփական երկրի մութ անցեալը, այդ թւում՝ Սադամ Հոսէյնի անմարդկայնութիւնները կուրօրէն հովանաւորութիւնը, ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների կիրառումը, Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման խնդիրը, ինչպէս նաեւ՝ ահաբեկչական գործողութեան նկատմամբ պահպանած լռութիւնը, եւ վերջին վկայութիւնը՝ «Շահ Չերաղ»-ի միջադէպի նկատմամբ, բոլորն էլ փաստում են նրանց կողմից մարդու իրաւունքների թեման սեփական քաղաքական գործիք վերածելու միտման մասին:

Սակայն, Իրանի Իսլ. Հանրապետութիւնը բարի կամք է դրսեւորել այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ մարդու իրաւունքների հիմնարար սկզբունքները, այդ թւում՝ մարդու արժանապատւութիւնը, ուժի կիրառման նկատմամբ դիմակայութիւնը եւ ճնշւածներին պաշտպանութիւնը, որոնք մշտապէս խարսխւած են եղել կիրառած պատասխանատւութեան սկզբունքի վրայ:

Սա այն դէպքում, երբ Գերմանիան փախչում է միջազգային իր պարտաւորութիւններից, մասնաւորապէս՝ անտեսելով երկրների ինքնիշխանութեան պահպանման սկզբունքը, երկակի ստանդարտների եւ ընտրովի քաղաքականութիւն է կիրառում պառակտիչ եւ հակաիրանական ահաբեկչական խմբաւորումների եւ սիոնիստական ռեժիմի նկատմամբ, ինչպէս նաեւ՝ աշխարհի տարբեր մասերում, այդ թւում՝ Պաղեստինի հարցով»,- նշել է Քանանին:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յաւելել է, որ Իրանի եւ Գերմանիայի միջեւ պատմական կապերի վնասելը խորը հետեւանքներ է ունենալու եւ մասնաւորապէս՝ մարդու իրաւունքների վերաբերեալ Իրանի պահանջները Գերմանիայից բազում են, որոնց նկատմամբ այդ երկիրը անհրաժեշտ է պատասխանատւութիւն դրսեւորի:

Յիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը վերջերս իր թւիթերեան միկրոբլոգում յայտարարել է, որ ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստել Իրանի համար, որին հովանաւորելու է Գերմանիան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։