Գերմանիայի կանցլերի արտայայտած վերջին դիրքորոշումները մեր երկրի հասցէին միջամտողական, ոչ դիւանագիտական եւ սադրիչ բնոյթ են կրում, այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
«alikonline.ir» - Գերմանիայի կանցլերի արտայայտած վերջին դիրքորոշումները մեր երկրի հասցէին միջամտողական, ոչ դիւանագիտական եւ սադրիչ բնոյթ են կրում, այս մասին յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Ցաւալի է, որ մարդու իրաւունքների ջատագով որոշ երկրներ մոռանալով սեփական երկրի մութ անցեալը, այդ թւում՝ Սադամ Հոսէյնի անմարդկայնութիւնները կուրօրէն հովանաւորութիւնը, ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների կիրառումը, Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման խնդիրը, ինչպէս նաեւ՝ ահաբեկչական գործողութեան նկատմամբ պահպանած լռութիւնը, եւ վերջին վկայութիւնը՝ «Շահ Չերաղ»-ի միջադէպի նկատմամբ, բոլորն էլ փաստում են նրանց կողմից մարդու իրաւունքների թեման սեփական քաղաքական գործիք վերածելու միտման մասին:
Սակայն, Իրանի Իսլ. Հանրապետութիւնը բարի կամք է դրսեւորել այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ մարդու իրաւունքների հիմնարար սկզբունքները, այդ թւում՝ մարդու արժանապատւութիւնը, ուժի կիրառման նկատմամբ դիմակայութիւնը եւ ճնշւածներին պաշտպանութիւնը, որոնք մշտապէս խարսխւած են եղել կիրառած պատասխանատւութեան սկզբունքի վրայ:
Սա այն դէպքում, երբ Գերմանիան փախչում է միջազգային իր պարտաւորութիւններից, մասնաւորապէս՝ անտեսելով երկրների ինքնիշխանութեան պահպանման սկզբունքը, երկակի ստանդարտների եւ ընտրովի քաղաքականութիւն է կիրառում պառակտիչ եւ հակաիրանական ահաբեկչական խմբաւորումների եւ սիոնիստական ռեժիմի նկատմամբ, ինչպէս նաեւ՝ աշխարհի տարբեր մասերում, այդ թւում՝ Պաղեստինի հարցով»,- նշել է Քանանին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յաւելել է, որ Իրանի եւ Գերմանիայի միջեւ պատմական կապերի վնասելը խորը հետեւանքներ է ունենալու եւ մասնաւորապէս՝ մարդու իրաւունքների վերաբերեալ Իրանի պահանջները Գերմանիայից բազում են, որոնց նկատմամբ այդ երկիրը անհրաժեշտ է պատասխանատւութիւն դրսեւորի:
Յիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը վերջերս իր թւիթերեան միկրոբլոգում յայտարարել է, որ ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստել Իրանի համար, որին հովանաւորելու է Գերմանիան: