Հա

Քաղաքական

14/11/2022 - 08:54

Իրանը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչութիւնը

ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանգելով Ստամբուլումտեղի ունեցած պայթիւնին, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են քաղաքացիական անձինք, նշել է, որ ցանկացած ահաբեկչական գործողութիւն եւ Թուրքիայի ու այդ երկրի ժողովրդի անվտանգութիւնը թիրախաւորող գործողութիւն կտրականապէս դապարտելի է:

«alikonline.ir»- ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանգելով Ստամբուլում տեղի ունեցած պայթիւնին, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են քաղաքացիական անձինք նշել է, որ ցանկացած ահաբեկչական գործողութիւն, մասնաւորապէս՝ Թուրքիայի ու այդ երկրի ժողովրդի անվտանգութիւնը թիրախաւորող գործողութիւն կտրականապէս դապարտելի է, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նասեր Քանանին նաեւ շեշտել է, որ Իրանը կանգնած է բարեկամ Թուրքիայի կառավարութեան եւ ժողովրդի կողքին:

ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը յաւելել է, որ աղօթում եւ հոգու խաղաղութիւն ենք ցանկանում զոհւածների ընտանիքների եւ վիրաւորների համար:

Յիշենցնենք, որ ըստ Tert.am-ի՝ Ստամբուլի Բէյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթիւնի նախնական վարկածն ահաբեկչութիւնն է։ Ըստ դատախազութեան կողմից քննւող այդ վարկածի՝ այն կազմակերպել է կա՛մ մահապարտ ահաբեկիչը, կա՛մ գործարկւել է պայուսակում տեղադրւած պայթուցիկ սարք։ 
Թուրքիայի իշխանութիւններն արդէն սահմանափակումներ են սահմանել միջադէպի լուսաբանման հարցում։ 

Ստամբուլի նահանգաապետն իր հերթին հաղորդել է զոհերի ու վիրաւորների առկայութեան մասին, սակայն նրանց թւի մասին ստոյգ տեղեկութիւն չկայ։

Յիշեցնենք, որ աւելի վաղ հաղորդւել էր Ստամբուլի զբօսաշրջային ամենայայտնի թաղամասերից մէկը համարւող Իսթիքլալ պողոտայում որոտացած հուժկու պայթիւնի մասին։

Դէպքի վայրում աշխատում են շտապօգնութեան բազմաթիւ մեքենաներ, ոստիկանութեան, հրշեջ-փրկարարների խմբեր։

Աւելի վաղ հաղորդւում էր 11 տուժածի մասին։ Թուրքական լրատւամիջոցները յայտնում են առնւազն 4 զոհի մասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։