Հա

Քաղաքական

14/11/2022 - 14:40

«Իրանի պահպանած լռութիւնն ու հանդուրժողականութիւնը չպէտք է վերագրել, որպէս թուլութեան դրսեւորման». Քանանին՝ Ալիեւի եւ ադրբեջանական մեդիայի հակաիրանական քարոզչութեան մասին

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր՝ նոյեմբերի 14-ին իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում արձագանգել է ադրբեջանական մեդիայի եւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի արտայայտած հակաիրանական բնոյթի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր՝ նոյեմբերի 14-ին իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում արձագանգել է ադրբեջանական մեդիայի եւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի արտայայտած հակաիրանական բնոյթի յայտարարութիւններին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահն ու այդ երկրի մեդիան վերջին շրջանին հակաիրանական յայտարարութիւններ են տարածում, սակայն Իրանը շարունակ պահպանում է լռութիւն, Ադրբեջանն էլ կրկնում է այդ գործելաոճը, ապա, ո՞րն է լինելու Իրանի քաղաքականութիւնը այդ ակտիւութեան նկատմամբ:

Քանանին պատասխանել է. «Ինչպէս գիտէք, նախորդ շաբաթւայ ընթացքում ԱԳ նախարարութիւն կանչւեց Իրանում Ադրբեջանի դեսպանը եւ Իրանի կտրուկ բողոքը ներկայացւեց նրան: Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնարար քաղաքականութիւնը հարեւան երկրների հետ շարունակում է մնալ բարիդրացիականութեան պահպանումը եւ համագործակցութեան ծաւալումը եւ Ադրբեջանն էլ բացառութիւն չէ այդ առումով: Սակայն, որեւէ մէկին իրաւասու չէ Իրանի դրսեւորած խոհեմ քաղաքականութեան նկատմամբ չարաշահումներ թոյլ տալ:

Լռութիւնը եւ որոշ պարագային համաչափ արձագանգի բացակայութիւնը, մասնաւորապէս այն հարցերի նկատմամբ, որոնք երբեմն էլ չհաշւարկման եւ սխալ հաշւակների արդիւնք են, Իրանի թուլութեան վկայութիւնը չէ, այլ, Իրանի ուժականութեան քաղաքականութեան եւ հզօր երկրի դրսեւորած քաղաքական պատասխանատւութեան տարրի եւս մէկ փաստարկ է»:

Նա իր խօսքերի մէկ այլ հատւածում շեշտել է, որ Իրանի համբերութիւնը եւ հանդուրժողականութիւնը չպէտք է որպէս թուլութեան նշանի վերագրել:

«Տարածաշրջանի երկրների պատմութիւնը պարզ է եւ խօսուն, որոնց հնարաւոր չէ խեղաթիւրել»,- շեշտել է Քանանին:

Քանանին նաեւ այս համատեքստում խորհուրդ է տւել աւելի խորն ուսումնասիրել եւ ընթերցել պատմութեան վկայութիւնը:

«Ինչպէս նշեցի, Իրանի Իսլ. Հանրապետութեան քաղաքակութիւնը հարեւան երկրների հետ բարիդացիականութեան ամրապնդման, համագորածակցութիւնների խորացման սկզբունքով է, որոնք Իրանի բարի կամքի, փախադարձ յարգանքի պահպանման եւ փոխգործակցութեան ընկալման դրսեւորման վկայութիւններն են»,- շեշտել է նա:

Քանանին նաեւ նկատել է, որ ամբիոնների յետեւից բողոքանք բնոյթի դիրքորոշումների արտայայտումը կամ մեդիայի միջոցով այն տարածելը չի կարող նպաստել երկու երկրների յարաբերութիւններին, այլ նրա խօսքով՝ Ադրբեջանի հետ Իրանն ունի երկխօսութեան համար դիւանագիտական հարթակ, որը անհրաժեշտ է կիրառել:

Նա նաեւ շեշտել է, որ արտաքին միջամտութեան հարցը եւս առարկայական է եւ հարեւանական յարաբերութիւնների առումով նրանք բացասական դերակատարութիւն են դրսեւորում՝ հրահրելով խառնակչութիւններ ձգտում են նաեւ՝ խաթարել կապը:

«Տարածաշրջանի մեր հարեւան երկրներին խորհուրդ ենք տալիս խուսափել օտար ուժերի գործիքը դառնալուց եւ պահպանել դիւանագիտական նորմերը»,- շեշտել է Քանանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։