Հա

Քաղաքական

15/11/2022 - 14:00

ԱԳ նախարութիւնը դատապարտել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների փաթեթը

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանգելով ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի դէմ նոր պատժամիջոցների փաթեթի սահմանմանը նշել է, որ այդ գործուղութիւնն անհիմն, անընդունելի եւ միջամտողական բնոյթ է կրում, որը կտրականապէս մերժում եւ դատապարտում է Իրանը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանգելով ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի դէմ նոր պատժամիջոցների փաթեթի սահմանմանը նշել է, որ այդ գործուղութիւնն անհիմն, անընդունելի եւ միջամտողական բնոյթ է կրում, որը կտրականապէս մերժում եւ դատապարտում է Իրանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ըստ երեւոյթի պատժամիջոցներ կիրառելու կախւածութիւնը տարակուսելի է դարձրել եւրոպական երկրների ռացիոնալութեան եւ հաւասարակշռւածութեան ունակութիւնները եւ այդ գործելաոճը կիրառելով եւրոպան սահմանափակել է իր փոխազդեցութեան լծակները»,- նշել է նա:

«Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ինչպէս նախկինում, որը ապաւինել է ազգային կարողականութեան եւ իր բացառիկ փորձին երկրին պարտադրւած մարտահրաւէրներն ակտիւօրէն դիմակայելու գործողութիւններ կատարելով այժմ էլ ոչ կառուցողական պատժամիջոցներին վերաբերւում է խոհեմութեամբ ազգային շարհերի, արժանապատւութեան, համապատասխան եւ ազդեցիկ գործողութիւններ կատարելու անհրաժեշտութեան բնոյթի եւ փոխադարձ ու համապատասխան գործողութիւնը համարում է իր իրաւունքը»,- նշել է Քանանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։