Հա

Քաղաքական

17/11/2022 - 11:50

Նասեր Քանանին դատապարտել է մարդու իրաւունքների խախտման դէպքերի վերաբերեալ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի հակաիրանական բանաձեւի ընդունումը

ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է մարդու իրաւունքների խախտման դէպքերի վերաբերեալ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի հակաիրանական բանաձեւի ընդունումը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է մարդու իրաւունքների խախտման դէպքերի վերաբերեալ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի հակաիրանական բանաձեւի ընդունումը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կանադայի հովանաւորութեամբ եւ արեւմտեան երկրների աջակցութեամբ անհիմն, ոչ ստոյգ եւ կեղծ տեղեկութիւններ ներկայացնող բանաձեւի ընդունումն, անօրինական է ու անընդունելի»,- ասել է նա՝ յաւելելով, որ նման քայլերը չեն նպաստում մարդու իրաւունքների համաշխարհային գործընթացներին, այլ բացասական տրամադրութիւններ են տարածում անկախ երկրների նկատմամբ:

Անդրադառնալով իրանաֆոբիայի տարածման արեւմտեան երկրների քաղաքական ջանքերին, Քանանին նշել է, մասնաւորապէս արեւմտեան երկրները երկար տարիների համակարգւած փորձ ունեն մարդու իրաւունքների հիմնարար խախտման դէպքերի առնչութեամբ եւ համապատասխան արտօնութիւն չունեն Իրանի ժողովրդի եւ կառավարութեանը խորհուրդներ տալու համար:

Այդ բանաձեւն ըստ Քանանիի միակողմանի եւ անիրական բնոյթի է, որը, մասնաւորապէս, Կանադայի կառավարութեան եւ իր հովանաւորների ջանքներով մարդու իրաւունքների բարձր արժէքները սեփական նպատակներին ծառայեցնելու օրինակի դրսեւորումներ են եւ անընդունելի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։