Հա

Քաղաքական

22/11/2022 - 12:20

Բելառուսի վարչապետը ժամանել է Իրան

Բելառուսի վարչապետ Ռոման Գլաւենչենկոն այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամանել է Թեհրան:

«alikonline.ir» - Բելառուսի վարչապետ Ռոման Գլաւենչենկոն այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամանել է Թեհրան, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Բելառուսի վարչապետին դիմաւորել է արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարար Սէյէդ Ռեզա Ֆաթեմի ամին Զադէն:

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադառնալով Բելառուսի վարչապետի մէկօրեայ այցելութեան նպատակներին, նշել է, որ այցի ընթացքում Իրանի եւ Բելառուսի պատւիրակութիւնները քննարկելու են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը տարբեր ոլորտների ուղղութեամբ, այդ թւում՝ տարանցման, արտահանման եւ ներմուծման, էներգամատակարարման, գիւղատնտեսական արտադրանքի, տեխնոլոգիաների եւ սարքաւորումների տեղափոխման շուրջ, եւ մշակելու են համապարփակ ճանապարհային քարտէզ։

Թեհրանի եւ Մինսկի խմբի միջեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացումը եւս Բելառուսի վարչապետի այցի օրակարգում է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։