Ատոմային էներգիայի գործակալութեան տնօրէն Մոհամմադ Էսլամին յայտնել է, որ Իրանի Ֆորդոյի միջուկային օբիեկտում երկուշաբթի օրը կը սկսւի ուրանի հարստացում մինչեւ 60 տոկոս:
«alikonline.ir»- Ատոմային էներգիայի գործակալութեան տնօրէն Մոհամմադ Էսլամին յայտնել է, որ Ֆորդոյի միջուկային օբիեկտում երկուշաբթի օրը կը սկսւի ուրանի հարստացում մինչեւ 60 տոկոս, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի Ֆորդոյի միջուկային օբիեկտում երկուշաբթի օրը կը սկսւի ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացում»,- ասել է նա:
Անդրադառնալով տնտեսութեան զարգացման ուղղութեամբ միջուկային արդիւնաբերութեանն նա նշել է. «Միջուկային տեխնոլոգիաներից մէկն էլեկտրաէներգիայի արտադրութիւնն է եւ կառավարութիւնն արագ տեմպերով գնում է էներգիայի եւ էժան վառելիքի արտադրութեան աւելացման»,-նշել է նա:
Նա նաեւ շեշտել է, որ երկրում աշխատում է 1000 մեգավատ հզօրութեամբ ատոմակայան, որն իր գործունէութեան ընթացքում մօտ 52 մլրդ կվտ էլեկտրաէներգիա է մատակարարել՝ երկրի էներգետիկ ցանցին, եւ դրանով կրճատւել է միլիոնաւոր դոլարներ նաւթի սպառումը։