Հա

Քաղաքական

24/11/2022 - 10:20

«Մեզ չեն հետաքրքրում հարեւանների, այդ թւում՝ Ադրբեջանի տարածքները, բայց աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութիւն կարժանանայ Իրանի համապատասխան արձագանգին». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ նոյեմբերի 23-ին կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում յիշեցրել է, որ անցեալ ամիս այցելել է Հայաստան, իսկ յետոյ Հայաստանի Հանրապետութեան վարչապետն է այցելել Թեհրան, ինչի կապակցութեամբ ադրբեջանական որոշ լրատւամիջոցներ կտրուկ անհամաչափ են արձագանգել:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ նոյեմբերի 23-ին կայացած մամլոյ ասուլիսի ընթացքում յիշեցրել է, որ անցեալ ամիս այցելել է Հայաստան, իսկ յետոյ Հայաստանի Հանրապետութեան վարչապետն է այցելել Թեհրան, ինչի կապակցութեամբ ադրբեջանական որոշ լրատւամիջոցներ կտրուկ անհամաչափ են արձագանգել. հաղորում է Entekhab.ir-ը:

«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին համարում ենք Իրանի երկու հարեւան երկրներ եւ մեր յարաբերութիւնները մի կողմի հետ չենք կառուցում միւս կողմի հաշւին»,- ասել է նա՝ յաւելելով, որ տարածաշրջանի երկրների հետ հարեւանութեան ու յարաբերութիւնների զարգացման քաղաքականութիւնը Իրանի առաջնահերթութիւնն է:

«Մեզ չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թւում՝ Ադրբեջանի տարածքները։ Բայց մենք կովկասեան տարածաշրջանի բոլոր դերակատարներին յստակ ասել ենք, որ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութիւն կարժանանայ Իրանի համապատասխան արձագանգին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։