Հա

Քաղաքական

26/11/2022 - 12:00

«Վերջին իրադարձութիւններին, «Բասիջ»-ի ուժերն ընկճւածութեան մէջ յայտնւեցին». Այաթ. Խամենէի

«Բասիջ»-ի շաբաթւայ առիթով, այսօր նոյեմբերի 26-ին «Բասիջ» կազմակերպութեան մի խումբ ներկայացուցիչներ հանդիպել են Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին:

«alikonline.ir» - «Բասիջ»-ի շաբաթւայ առիթով, այսօր նոյեմբերի 26-ին «Բասիջ» կազմակերպութեան մի խումբ ներկայացուցիչներ հանդիպել են Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդէս է եկել ելոյթով, որի ընթացքում անդրադարձել է «Բասիջ» կազմակերպութեան աւանդին, մասնաւորապէս՝ «Բասիջ»-ի ձեւաւորման գաղափարին, այդ կազմակերպութեան հասցէին Իսլ. յեղափոխութեան հիմադիր առաջնորդի հնչեցրած արտայայտութիւններին, յանուն ժողովրդի ծառայելու առաքելութեան, յանուն մենքի նւիրումի, զոհաբերութեան դիմելու, եւ այդ կազմակերպութեան ներկայացուցիչներին անհրաժեշտ վարքագծային կանոններին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նաեւ հատւածներ է մէջբերել Էմամ Խոմէյնիի խօսքերից «Բասիջ»-ին ուղւած, մասնաւորապէս՝ «Բասիջը սիրոյ դպրոցի մոբիլիզացիա է: Յայտնի ու անյայտ նահատակների դարբնոցն, ովքեր յանուն այդ վեհ գաղափարի նահատակւելու քաջութիւն են ցուցաբերել»,- յիշեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Այաթ. Խամենէին նաեւ նկատել է, որ տարբեր ժամանակաշրջանների՝ 60-ականների, 80-ականների, կամ 90-ականների Բասիջը միմեանց հետ չի տարբերում. «Դուք այն նոր սերունդն էք, որը ո՛չ տեսել է Իսլ. յեղափոխութեան հիմնադրին, ո՛չ յեղափոխութեան տարիները, թէկուզ սրբազան պաշտպանութեան տարիների ականատես չէք դարձել, բայց ունէք նոյն այն երիտասարդութեան պայքարող ոգին, որը մարտի դաշտ է մեկնել։

Բանն այն է, որ սերունդների միջեւ խզւածութեան վերաբերեալ այդ խօսքերն, որի մասին իրենց ինտելեկտուալ հաւաքների ժամանակ նշում են մտաւորականները, իրականութեանը չեն համապատասխանում, փաստերն այլ վկայութիւն են ներկայացնում, որ այսօրւայ Բասիջը նոյնն է, ինչ 60-ականների Բասիջը»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։