ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ցաւակցական ուղերձ է յղել Բելառուսի ԱԳ նախարարի մահւան կապակցութեամբ:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ցաւակցական ուղերձ է յղել Բելառուսի ԱԳ նախարարի մահւան կապակցութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Ցաւով տեղեկացանք Բելառուսի ԱԳ նախարար պարոն Վլադիմիր Մաքիի յանկարծակի մահւան մասին լուրը:
Հանգուցեալը կառուցողական ջանքեր էր գործադրում իր պատասխանատւութեան օրերին՝ Իրանի եւ Բելառուսի միջեւ յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ եւ նրա վերջերս Թեհրան կատարած այցն էլ կատարւեց այդ ուղղութեամբ»,- նշել է նա:
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը յաւելել է. «Ցաւակցում եմ հանգուցեալի ընտանիքի անդամներին, Բելառուսի կառավարութեան եւ ժողովրդին եւ յաւիտենական խաղաղութիւն եմ ցանկանում հանգուցեալի հոգու համար»,- նշել է նա: