Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Բանակի նաւատորմի ուժերի մի խումբ հրամանատարների հետ հանդիպմանը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ծովային ներուժի իրացման եւ այն հանրային մշակոյթի վերածելու ուղղութեամբ:
«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Բանակի նաւատորմի ուժերի մի խումբ հրամանատարների հետ հանդիպմանը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ծովային ներուժի իրացման եւ հանրային մշակոյթի վերածելու ուղղութեամբ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ազարի 7-ի ծովային ուժերի օրւայ առիթով կայացած հանդիպման ընթացքում, այաթ. Խամենէին շեշտել է ծովային կարողականութիւնների զարգացման, այդ թւում՝ ռազմական, պաշտպանական եւ բազմակողմանի ունակութիւնների ամրապնդման, ինչպէս նաեւ՝ հեռաւոր ափերին եւ ծովային տարածքների ուղղութեամբ անհրաժեշտ գործողութիւնների կատարման կարեւորութիւնը:
Նա միեւնոյն ժամանակ նկատել է, որ Զինւած ուժերի համագործակցութիւնները կառավարութեան եւ միւս ուժերի հետ կարող են նպաստել գործակցութիւնների եւ համաձայնութիւնների կատարմանը:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նաեւ շեշտել է, որ ծովագնացութեան ոլորտում Իրանի ունեցած մեծ փորձը հանրային մշակոյթում դրսեւորւած չէ, ինչի պատճառով անտեսւել է ծովային ոլորտի հսկայ ներուժը:
Այաթ. Խամենէին կարեւորել է ծովային պաշարների հնարաւորութիւնների իրացման ուղղութեամբ մշակոյթի ձեւաւորման անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս՝ ենթակառուցւածքների զարգացման համար այն ներկայանում է որպէս նախապայման: