ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում Սիրիայի ԱԳ նախարարը դատապարտել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի հակաիրանական բանաձեւի ընդունումը եւ շեշտել է, որ արեւմտեան երկրներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար իրացնում են միջազգային մեխանիզմը:
«alikonline.ir» - Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Ալ-Մեղդադը դատապարտել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի հակաիրանական բանաձեւի ընդունումը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում Սիրիայի ԱԳ նախարարը դատապարտել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի հակաիրանական բանաձեւի ընդունումը եւ շեշտել է, որ արեւմտեան երկրներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար իրացնում են միջազգային մեխանիզմը:
Երկու երկրների ԱԳ նախարարները հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային, միջազգային, ինչպէս նաեւ՝ երկկողմ յարաբերութիւններին առնչւող թեմաներ: