Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Մեւլութ Չաւուշօղլուն՝ երէկ նոյեմբերի 29-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին վերջին լարւածութիւնները:
«alikonline.ir» - Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը եւ Մեւլութ Չաւուշօղլուն՝ երէկ նոյեմբերի 29-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին վերջին լարւածութիւնները, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
ԱԳ նախարարը մտահոգութիւն է յայտնել Թուրքիայում անվտանգային խնդիրների համար եւ կարեւորել է լարւածութեան թօթափման անհրաժեշտութիւնը:
Նախարար Ամիր Աբդօլլահեանը շեշտել է, որ անհրաժեշտ է նպաստել երկկողմ կապերի ամրապնդման եւ ցամաքային ռազմական գործողութիւնների բացառմանը:
«Ռազմական էսկալացիան ոչ միայն չի կարող նպաստել խնդիրների լուծմանը, այլ սրելով իրավիճակը նոր խնդիրներ է առաջացնում»,- նշել է Ամիր Աբդօլլահեանը:
Իրանի ԱԳ նախարարը նաեւ յայտնել է Իրանի Իսլ. Հանրապետութեան պատրաստակամութիւնը նպաստելու, քաղաքական ճանապարհով խնդիրների լուծմանը:
Թուրքիայի ԱԳ նախարարն էլ իր հերթին ներկայացրել է իր երկրի դիրքորոշումներն իրավիճակի առնչութեամբ եւ ողջունել է Իրանի Իսլ. Հանրապետութեան կառուցողական քայլերի համար: