Իրանի Իսլ. Հանրապետութեան վերջին զարգացումների վերաբերեալ Ֆրանսիայի խորհրդարանում այդ երկրի ԱԳ նախարարի կատարած անընդունելի եւ միջամտողական բնոյթի յայտարարութիւնների ու բանաձեւի ընդունման պատճառով ԱԳ նախարարութիւն է կանչւել ԻԻՀ-ում ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռաշը:
«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան վերջին զարգացումների վերաբերեալ Ֆրանսիայի խորհրդարանում այդ երկրի ԱԳ նախարարի կատարած անընդունելի եւ միջամտողական բնոյթի յայտարարութիւնների ու բանաձեւի ընդունման պատճառով ԱԳ նախարարութիւն է կանչւել ԻԻՀ-ում ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռաշը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրանի Իսլ. Հանրապետպութեան ԱԳ նախարարութիւնում դեսպանի հետ ունեցած նիստի ընթացքում մասնաւորապէս կտրուկ բողոքարկւել է Ֆրանսիայի պաշտօնեաների արտայայտած անհիմն եւ անընդունելի մեղադրանքներն ու միջամտութիւնները, որոնք դատապարտւելի եւ անընդունելի են համարւել:
Հանդիպմանը նաեւ շեշտւել է, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը ցաւում է որոշ եւրոպական երկրների կողմից մարդու իրաւունքների օրակարգի չարաշահման եւ երկակի ստանդարտների կիրառման համար:
«Անհրաժեշտ է այդ երկրներն ուղղեն սխալ ճանապարհն, որոնք հակասում են մարդու իրաւունքների տարրին եւ յարգեն անկախ երկրների ազգային ինքնիշխանութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան տեսքստում:
Նաեւ շեշտւել է, որ եւրոպական որոշ երկրներ ապաւինել են միակողմանութեան եւ ուժի կիրառման քաղաքականութեանն, որոնք հակասում են ժողովուրդների իրաւունքին, չունենալով, որեւէ լիազօրութիւն եւ իրաւասութիւն՝ բարձրաձայնելու մարդու իրաւունքների օրակարգին առնչւող հարցեր:
Ֆրանսիայի դեսպանն էլ ի պատասխան Իրանի ներկայացրած պահանջների շեշտել է, որ Փարիզին կը փոխանցի բողոքը: