Հա

Քաղաքական

04/12/2022 - 10:20

«Պարսից ծոցը գտնւում է լիարժէք անվտանգութեան պայմաններում». Զինւած ուժերի զլխաւոր շտաբի պետ

Այսօր՝ կիրակի դեկտեմբերի 4-ին Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին Բուշեհր քաղաքի «Նահատակ Եասինիի անւան» սորաբաժանման իր այցի ընթացքում նշել է, որ մասնաւորապէս՝ Բուշեր քաղաքի յատուկ ստորաբաժանումներն, այդ թւում՝ բանակի Զինւած ուժերը, Պահակազօրի ուժերը, Ոստիկանութիւնը, Պաշտպանութեան նախարարութեան ուժերը, բոլորը գտնւում են պատրաստւածութեան բարձր մակարդակում:

«alikonline.ir» - Այսօր՝ կիրակի դեկտեմբերի 4-ին Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին Բուշեհր քաղաքի «Նահատակ Եասինիի անւան» սորաբաժանման իր այցի ընթացքում նշել է, որ մասնաւորապէս՝ Բուշեր քաղաքի յատուկ ստորաբաժանումներն, այդ թւում՝ բանակի Զինւած ուժերը, Պահակազօրի ուժերը, Ոստիկանութիւնը, Պաշտպանութեան նախարարութեան ուժերը, բոլորը գտնւում են պատրաստւածութեան բարձր մակարդակում. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ինչ վերաբերում է Պարսից ծոցի պաշտպանութեանը, ապա գեներալ Բաղերին նշել է, որ Պարսից ծոցի տարածքում պահպանւում է անվտանգութեան ամենաբարձր մակարդակը:

«Պարսից ծոցի անվտանգութիւնը մեծապէս ապահովում են Իրանի Զինւած ուժերը, որոնք յաջողում են պահպանել լիարժէք անվտանգութիւն»,- նշել է նա՝ յաւելելով, որ անվտանգութեան ապահովման շուրջօրեայ վերահսկողութիւն է իրականացւում ծովային ամբողջ տարածքում:

Նա նաեւ շեշտել է, որ նւազագոյնի է հասցւել արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը Պարսից ծոցի եւ Հորմոզի նեղուցի տարածքներում, որը ըստ նրա՝ փաստում է Իրանի հզօրութիւնը՝ տարածաշրջանի անվտանգութիւնը ապահովելու ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։