Եռեակ ուժերի ղեկավարներն երէկ՝ դեկտեմբերի 3-ի երեկոյեան համատեղ նիստ են ունեցել:
«alikonline.ir» - Եռեակ ուժերի ղեկավարներն երէկ՝ դեկտեմբերի 3-ի երեկոյեան համատեղ նիստ են ունեցել, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Համատեղ հանդիպմանն եռեակ ուժերի՝ գործադիր, օրէնսդիր եւ դատական ուժերի ղեկավարները ընդգծել են թշնամիների տարածած անհիմն լուրերի եւ ստերի նկատմամբ ժողովրդի կողմից զգօնութեան պահպանման անհրաժեշտութիւնն, որոնք տարածում են գտնում՝ տարաձայնութիւններ սերմանելու եւ հասարակութեան կարծիքը խեղաթիւրելու նպատակով։
Հանրապետութեան նախագահի նստավայրում տեղի ունեցած եռեակ ուժերի ղեկավարների հանդիպմանը, ղեկավարները, մասնաւորապէս՝ կեղծ եւ անհիմն լուրերը դիտարկել են որպէս պետութեան դէմ իրականացւող հոգեբանական պատերազմի բաղադրիչ։
Նրանք նաեւ ընդգծել են, որ 1402 թւականի բիւջէի նախագծի 7-րդ պլանի հետ միաժամանակ անհրաժեշտ է վերանայել օրէնքները եւ յարմարեցնել այդ ծրագրի ընդհանուր քաղաքականութեանը։