Հա

Քաղաքական

05/12/2022 - 11:45

Ռուսական նաւթի ԵՄ էմբարգոն մտել է ուժի մէջ

Եւրոպան պաշտօնապէս դադարում է ռուսական նաւթի ներմուծումը ծովով եւ փորձելու է մնացած գնորդների համար մէկ բարելը 60 դոլար գնային շեմ սահմանել։ Երկուշաբթի սկսելու է գործել ՌԴ-ից լցանաւերով նաւթի մատակարարման ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար ուժի մէջ է մտնում Եւրոմիութեան, G7-ի երկրների եւ Աւստրալիայի որոշումը 60 դոլարից բարձր եւ շուկայականից 5 տոկոս ցածր արժէքով ռուսական նաւթի տեղափոխման եւ ապահովագրման արգելքի մասին։

«alikonline.ir» - Եւրոպան պաշտօնապէս դադարում է ռուսական նաւթի ներմուծումը ծովով եւ փորձելու է մնացած գնորդների համար մէկ բարելը 60 դոլար գնային շեմ սահմանել։ Երկուշաբթի սկսելու է գործել ՌԴ-ից լցանաւերով նաւթի մատակարարման ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար ուժի մէջ է մտնում Եւրոմիութեան, G7-ի երկրների եւ Աւստրալիայի որոշումը 60 դոլարից բարձր եւ շուկայականից 5 տոկոս ցածր արժէքով ռուսական նաւթի տեղափոխման եւ ապահովագրման արգելքի մասին։ Ռուսաստանն, իր հերթին, մտադիր չէ նաւթ մատակարարել գնային շեմի պայմաններով, իսկ փորձագէտներն այս համատեքստում չեն բացառում նաւթի գների բարձրացումը 100 դոլարից աւելի։ Գրում է News.am-ը:

Եւրոմիութիւնը դեռեւս յունիսին ընդունել էր պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ՌԴ-ի դեմ, որը ներառում էր ռուսական նաւթի ծովային մատակարարումների յետաձգւած էմբարգօ դեկտեմբերի 5-ից եւ նաւթամթերքների էմբարգօ փետրւարի 5-ից, իսկ սեպտեմբերին G7-ի ֆինանսների նախարարները յայտարարել էին, որ մտադիր են ռուսական նաւթի համար գնային շեմ սահմանել։ Բուլղարիան կը կարողանայ ծովով ՌԴ-ից նաւթ եւ նաւթամթերքներ ստանալ մինչեւ 2024թ. վերջ, Խորւաթիան՝ մինչեւ 2023թ. վերջ կարող է գազօյլ գնել։

Եւրոպայի մի քանի երկրներ կը շարունակեն խողովակաշարով ռուսական նաւթ ստանալ։ Նաւթատարներով նաւթի ներմուծման բացառութիւններ են նախատեսւած ԵՄ այն պետութիւնների համար, որոնք, իրենց աշխարհագրութեամբ պայմանաւորւած, ռուսական ռեսուրսների այլընտրանք չունեն։

Ռուսաստանը, որի բաժինը նաւթի համաշխարհային շուկայում մօտ 11 տոկոս է, երկրորդ արտահանողն է Սաուդական Արաբիայից յետոյ. Դաշնային մաքսային ծառայութեան տւեալներով՝ 2021թ. ՌԴ-ն արտահանել է 229,9 մլն տոննա նաւթ 36 երկիր։ Չինաստանն ստացել է 70 մլն տոննա, Եւրոմիութիւնը՝ մատակարարումների 47 տոկոսը կամ 108,1 մլն տոննա։ Ծովով հեռաւոր արտասահման կատարւող նաւթի մատակարարումներն անցած տարի կազմել են ընդհանուր ծաւալի մօտ կէսը՝ 118,5 մլն տոննա։

Ինչպէս տեղեկացրել է Միջազգային էներգետիկ գործակալութիւնը, հոկտեմբերին ԵՄ երկրներն արդէն կրճատել էին ռուսական նաւթի ներմուծումը օրական 1,1 մլն բարելից 1,4 մլն բարելի, իսկ էմբարգոյի ուժի մէջ մտնելուց յետոյ ՌԴ-ն պէտք է ուղարկի օրական 1,1 մլն բարել նաւթ եւ 1 մլն բարել նաւթամթերք։

Argus գործակալութեան տւեալներով՝ եւրոպական երկրների մեծ մասը դեռ էմբարգոյից առաջ հրաժարւել էր ՌԴ-ից նաւթի ծովային մատակարարումներից։ ՌԴ-ից ԵՄ երկրներ նաւթի ծովային մատակարարումների ծաւալը հոկտեմբերին նւազել էր երկու անգամ՝ օրական 770 հազար բարել յունւարի 1,6 մլն-ից։ Ինչպէս նշել է Argus-ի՝ ԱՊՀ-ում քոնսալթինգի գծով փոխնախագահ Սերգէյ Ագիբալովը, ընդհանուր առմամբ ռուսական ընկերութիւնները կարողացել են յաջող վերակողմնորոշել հոսքերը՝ նաւթն ուղղելով Ասիա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։