ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, այսօր նոյեմբերի 5-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միջուկային գործարքի վերականգման վերաբերեալ բանակցութիւններին՝ նշելով, որ Իրանը պատրաստ չէ բանակցել թոյլ դիրքերից եւ սեփական կարիքներից ելնելով:
«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, այսօր նոյեմբերի 5-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միջուկային գործարքի վերականգման վերաբերեալ բանակցութիւններին՝ նշելով, որ Իրանը պատրաստ չէ բանակցել թոյլ դիրքերից եւ սեփական կարիքներից ելնելով, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Պատասխանելով հարցմանը, թէ արդեօ՞ք Իրանը պատրաստ է բանացկութիւններ շարունակել այն պայմաններին, երբ ԱՄՆ-ն պնդում է՝ Միջուկային գործարքի վերաբերեալ քննարկումներն իր առաջնաթերութիւնների մէջ չեն, Քանանին պատասխանել է. «Եւրոպական երկրների երկակի ստանդարտների գործողութիւնները, մասնաւորապէս՝ խօսքի եւ գործի հակասութիւնները նորութիւն չեն»:
Այդուհանդերձ, նա յաւելել է, որ ԱՄՆ պաշտօնեաները քաջատեղեակ են, որ Իրանը ո՛չ ճնշման, ո՛չ էլ սպառնալիքների պայմաններին բանակցութիւնները չի շարունակի:
Նա նաեւ շեշտել է, որ Իրանը պատրաստ չէ բանացել թոյլ դիրքերից եւ կարիքներից ելնելով:
Անդրադառնալով Իրանի եւ Սաուդական Արաբիայի միջեւ բանակցութիւններին, Քանանին նշել է, որ երկկողմ կապերի խորացումը կարող է նպաստել երկու երկրների շահերին: