Հա

Քաղաքական

07/12/2022 - 13:00

«Ապագան ուսանողինն է». Հանրապետութեան նախագահ

Ոմանք ձգտում են համալսարանների եւ գիտութեան փակմանը, սակայն, անձամբ հակառակն եմ ցանկանում, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ուսանողների օրւայ առիթով, «Թեհրան» պետական համալսարանում ունեցած իր ելոյթի ընթացքում նշել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Ոմանք ձգտում են համալսարանների եւ գիտութեան փակմանը, սակայն, անձամբ հակառակն եմ ցանկանում, այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ուսանողների օրւայ առիթով, «Թեհրան» պետական համալսարանում ունեցած իր ելոյթի ընթացքում նշել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Ինձ խորհուրդ էին տալիս այս օրն՝ ուսանողի տօնակատարութեան օրը չայցելել համալսարան: Սակայն, նրանք, որոնք ձգտում են արձակել համալսարանները եւ դադարեցնել գիտութեան տարածումը, համալսարաններ չեն յաճախել: Սակայն, ես, ընդհակառակը համալսարանների վերաբացմանն եմ ձգտում»,- նշել է նա:

«Ազարի 16-ը՝ ուսանողի օրն է եւ «ապագան ուսանողինն»-ի պատգամի կոչնակն ու սիմւոլն է, այսինքն՝ ապագան կերտում են ուսանողներն եւ ապագան պատկանում է ուսանողին»,- նշել է նախագահը՝ յիշեցնելով, որ կորոնավիրուսի տարածման նւազումից անմիջապէս յետոյ իր յայտարարութեան մասին, որ համալսարաններն անհրաժեշտ է վերաբացել եւ, որ համալսարանն անհրաժեշտ է դառնայ յոյսի ներշնչանքի աղբիւր:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով իր եւ Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպմանը պատմել է իրենց ունեցած զրոյցի մասին: «Արեւմտեան երկրներն այն պլանն էին ցանկանում գործադրել եւ իրականացնել Իրանում, ինչը կատարեցին Դամասկոսում: Այդ քայլերը արեւմտեան երկրների սխալ հաշւարկների արդիւնքով են: Որոնք մտածում են, որ Իրանն այլ երկրների պէս է: Սակայն սա՝ Իրան է, որտեղ կան բազում գիտակից կանայք եւ տղամարդիկ. «Միթէ՞ նրանք կը թողնեն Ձեզ գնալ ցանկացած քայլի»,- հռետորական հարց է ուղղել Հանրապետութեան նախագահը:

Հանրապետութեան նախագահը համալսարաններն անւանել է, որպէս երկրի առաջընթացի մասին բարձրաձայնող օջախ եւ շեշտել, որ տնտեսական աճը՝ 0.4 տոկոսից հասել է 5 տոկոսի՝ իրանական 1400 թւականի վերջերը։

Հանրապետութեան նախագահը յայտարարել է, որ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանութեան մասին «բարբաջողները» խլում են ժողովուրդների կեանքը:

«Ինչո՞ւ էք ստում, միթէ՞ Իրանի ժողովուրդը ձեզ չի ճանաչո՞ւմ։ Միթէ՞ դուք 35 հազար հաշմանդամ դարձած երեխայի ապագան անորոշ չէ՞ք դարձրել Աֆղանստանի ու այդ երկրի ժողովրդին միայնակ թողնելով»,- ընդգծել է նա:

Հանրապետութեան նախագահն իր խօսքերի մէկ այլ հատւածում անդրադարձել է համալսարաններում երկխօսութեան կայացման անհրաժեշտութեանը, Ռէյիսին նշել է. «Մենք երկխօսութիւնն արդիւնաւէտ ենք համարում, մասնաւորապէս՝ համալսարանների համար։ Անհրաժեշտ է ընկալել, որ լսելի են բոլորի խօսքերը, նոյնիսկ նրանց, որոնք ունեն հակադիր տեսակէտներ։ Խօսոյթը շատ արդիւնաւէտ է՝ խնդիրները լուծելու համար, հետեւաբար, կառավարութիւնը կողջունի երկխօսութեան կայացումը»:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։