Այսօր՝ առաւօտեան հիւանդութեան պատճառով մահացել է ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախկին նախարար Ռոստամ Ղասեմին:
«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան հիւանդութեան պատճառով մահացել է ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախկին նախարար Ռոստամ Ղասեմին, հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ կեանքից հեռացել է ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախկին նախարար, սրբազան պաշտպանութեան տարիների կարեւոր դէմքերից մէկը՝ ճրտգ. Ռոստամ Ղասեմին։
Անցեալ տարի ճրտգ. Ղասեմիի նախարարի պաշտօնում ընտրւելուց մի քանի ամիս անց նրա մօտ հիւանդութեան ախտանշաններ են ի յայտ եկել:
Աւելի ուշ, նա դիմել էր նախագահին համաձայնելու իր հրաժարականին, իսկ այն բանից յետոյ, երբ նախագահը համաձայնել է հրաժարական տալ, անմիջապէս անցել է բուժման լուրջ գործընթացի։
Ցաւօք սրտի, քաղցկեղ հիւանդութիւնը սրընթաց առաջացել է:
Նա նաեւ պաշտօնավարել է տարբեր կարեւոր հանգամանքներում, այդ թւում՝ նաւթի նախարարութիւնում, «Խաթամ ալ-Անբիայի» շտաբում: