Հա

Քաղաքական

04/01/2023 - 14:40

Այաթ. Խամենէիի կարծիքն երկրի որոշումների կայացման դիրքերին կանանց ներգրաււածութեան մասին. «Անհրաժեշտ է լուծում գտնել դրա համար»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէնին այսօր՝ յունւարի 4-ին Ֆաթեմէ Ալ-Զահրայի ծննդեան տօնի նախօրէին հանդիպել է մի խումբ կանանց հետ, այդ թւում՝ մշակութային, հասարակական, գիտական ասպարէզի գործիչների, մայրերի, էլիտայի ներկայացուցիչներին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէնին այսօր՝ յունւարի 4-ին Ֆաթեմէ Ալ-Զահրայի ծննդեան տօնի նախօրէին հանդիպել է մի խումբ կանանց հետ, այդ թւում՝ մշակութային, հասարակական, գիտական ասպարէզի գործիչների, մայրերի, էլիտայի ներկայացուցիչներին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Այաթ. Խամէնէին կանանց հետ համդիպման ընթացքում կարեւորել է հասարակութեան տարբեր շրջանակներում, մասնաւորապէս՝ որոշումների կայացման գործընթացներին կանանց ներգրաււածութեան ապահովման քայլերի կատարման անհրաժեշտութիւնը:

Այաթ. Խամենէին մասնաւորապէս նշել է. «Ուրախ եմ այս հանդիպման կայացման առթիւ: Այս հանդիպումը կանանց հետ այն հանդիպումն էր, որը լի էր առանցքային ու գերազանց գաղափարներով: Հանդիպման ժամանակ հնչեցին առաջարկութիւններ, որոնց իրականացման համար մեզ անհրաժեշտ կը լինի ճանապարհ գտնել»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իր ելոյթի մէկ այլ հատւածում նշել է. «Հանդիպման ընթացքում հնչել են կարեւոր առաջարկներ, տայ Աստւած, որ յաջողենք լուծում գտնել այդ առաջարկների իրականացման համար։ Միգուցէ այսօրւայ քննարկումների բովանդակութեան մի մասը վերաբերւում է Մշակութային յեղափոխութեան խորհրդի գործառոյթներին, այդուհանդերձ, այդ բոլորն անհրաժեշտ է այստեղ կամ ինչ-որ տեղ քննարկման առանցք դարձնել: Մասնաւորապէս, կարեւոր է մեր իմաստուն, փորձառու, բանիմաց եւ արդիւնաւէտութիւն ապահովող կանանց ներգրաււել երկրի որոշումների կայացման տարբեր դիրքերի ուղղութեամբ»:

Այաթ. Խամենէին իր խօսքը շարունակելով, շեշտել է. «Իհարկէ, միտքս զբաղւած է այդ գործով։ Մեզ անհրաժեշտ է ճանապարհ գտնել այդ ուղղութեամբ։ Աստծոյ կամօք, կը գտնենք, թէ ինչ է հնարաւոր կատարել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։