Հա

Քաղաքական

08/01/2023 - 15:00

Ֆրանսիան իրաւունք չունի անարգել երկներին ու աստւածային կրօնների հետեւորդներին

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիական հրատարակութեան վերջին արհամարհական ծաղրանկարին, որն անարգանք էր մահմեդականութեանն ու Իսլ. յեղափոխութեան առաջնորդին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Ֆրանսիական հրատարակութեան վերջին արհամարհական ծաղրանկարին, որն անարգանք էր մահմեդականութեանն ու Իսլ. յեղափոխութեան առաջնորդին:

«Այն ինչ Ֆրանսիայի կառավարիչներին այսօր հարկաւոր է, այն է՝ միջազգային յարաբերութիւնների տարրական սկզբունքների պահպանումը: Յարգանք՝ միմեանց նկատմամբ, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը, ինչպէս նաեւ ազգային, կրօնական, հոգեւոր դաւանքներն ու արժէքները յարգելը»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ. «ԱԳ նախարարութիւնը խստօրէն դատապարտել է ֆրանսիական ամսագրի (Charlie Hebdo, ԽՄԲ.) վիրաւորական քայլը, որը խախտում է ընդհանուր ընդունւած բարոյական չափանիշները, կոպտօրէն վիրաւորում է կրօնական սրբութիւնները, քաղաքական եւ կրօնական իշխանութիւնների սրբութեան նկատմամբ անարգալից վերաբերմունք է եւ իրանցիների պետական խորհրդանիշների ու ազգային արժէքների նկատմամբ վիրաւորանք»,- ասւած է ԱԳ նախարարութեան հրատակած հաղորդագրութիւնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։