ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ յունւարի 14-ին, ժամանել է ժամանել է Սիրիա:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ յունւարի 14-ին, ժամանել է ժամանել է Սիրիա. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Դամասկոսի օդանաւակայանում նախարար Աբդօլլահեանին դիմաւորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Ալ Մեղդադը:
Նախարարը Սիրիա է ժամանել լիբանանեան իր այցելութիւնն ամփոփելուց յետոյ: Բէյրութ կատարած այցին նախարարը հանդիպումներ է ունեցել «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղար Սէյէդ Հասան Նասրօլլահի, Լիբանանի խորհրդարանի նախագահի, եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Նախարարը լիբանանցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ ինչպէս նաեւ՝ երկկող յարաբերութիւնները:
Դամասկոսեան ուղեւորութեան ընթացքում ԱԳ Նախարարի ծրագիրը յագեցած է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, ԱԳ Նախարար Ֆէյսալ Ալ-Մեղդադի, Սիրիայի ազգային անվտանգութեան խորհրդի հետ հանդիպումներով: