Հա

Քաղաքական

16/01/2023 - 14:05

«Ադրբեջանն Իրանի երդւեալ թշնամիների «բոյնն» է». Իսլ. խորհրդարանի պատգամաւոր

Իրանի Իսլ. Հանրապետութեան սահմանների փոփոխութիւնն անընդունելի է, եւ որեւէ երկիր այդ ուժը չունի Իրանի ժողովրդի դէմ այդ քայլը կատարել: Ես հովանաւորն եմ բոլոր այն երկրների, որոնք կը յարգեն Իրանի Իսլ. Հանրապետութեանն, երկրի սահմանները, եւ խնդիրներ չեն առաջացնի մեզ համար: Այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղեշը՝ արձագանգելով Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ակտիւութեան մասին ILNA-ի հարցմանը:

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութեան սահմանների փոփոխութիւնն անընդունելի է, եւ որեւէ երկիր այդ ուժը չունի Իրանի ժողովրդի դէմ այդ քայլը կատարել: Ես հովանաւորն եմ բոլոր այն երկրների, որոնք կը յարգեն Իրանի Իսլ. Հանրապետութեանն, երկրի սահմանները եւ խնդիրներ չեն առաջացնի մեզ համար: Այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղեշը՝ արձագանգելով Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ակտիւութեան մասին ILNA-ի հարցմանը:

«Ադրբեջանը փաստել է, որ այդ մտահոգութիւնը (Իսլ. Հանրապետութեան սահմանների փոփոխութեան անընդունելիութեան վերաբերեալ- Խմբ.) մինչ այսօր չի յարգել, այլ Իրանի երդւեալ թշնամիների համար «բոյնի» է վերածւել: Պաշտօնապէս դեսպանութիւն՝ հիմնելով օկուպացւած տարածքներում (Պաղեստինի, Խմբ.) եւ նոյնիսկ, սիոնիստական ռեժիմն էլ այդ երկրում ներկայ է»,- նշել է նա:

Շեշտելով, որ Ադրբեջանը բարեկամական եւ ընկերական դիրքորոշում չունի Իրանի նկատմամբ: Մինչդեռ, պատգամաւորի խօսքով՝ Հայաստանն ունեցել եւ շարունակում է պահպանել այդ դիրքորոշումը:

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է՝ ԱՄՆ-ի, Իսրայէլի եւ նմանատիպ երկրների շահերի պաշտպանելը: Նրանք, խստօրէն հետեւում են այդ ծրագրին: Սակայն, հարեւան երկրների հետ մեր յարաբերութիւններն անհրաժեշտ է լինեն փոխադարձ յարգանքի սկզբունքով, մասնաւորապէս, ոչ բարեկամական գործողութիւններին անհրաժեշտ է խստօրէն հակադարձել: Ճկունութեան ցուցաբերումն Ալիեւի նկատմամբ հարկաւոր է՝ ե՛ւ տրամաբանական լինի ե՛ւ համապատասխանի մեր շահերին:

Այսօր աշխարհի բոլոր երկրները սեփական ազգային շահերն են հետապնդում, այն երկրներն, որոնք փոխադարձ յարգանք են ցուցաբերում արժէքաւոր են՝ անկախ իրենց դաւանած կրօնական եւ էթնիկական պատկանելիութեան: Հետեւաբար, անհրաժեշտ է զգօն լինել մեր ազգային շահերի նկատմամբ եւ չսեւեռւել հակառակ կողմի կրօնական եւ էթնիկական պատկանելիութեանը»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։