Այսօր՝ յունւարի 17-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ժամանել է Թուրքիա, որին ուղեկցել են բարձրաստիճան քաղաքական պատւիրակութիւն:
«alikonline.ir» - Այսօր՝ յունւարի 17-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ժամանել է Թուրքիա, որին ուղեկցել են բարձրաստիճան քաղաքական պատւիրակութիւն, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Այցելութեան ընթացքում նախատեսւած է թուրք պաշտօնեաների հետ հանդիպում երկկողմ կարեւոր հարցերի, Թեհրան-Անկարա համագործակցութիւնը տարբեր ոլորտների ուղղութեամբ ընդլայնելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ տարածաշրջանի եւ միջազգային կարեւոր հարցերի վերաբերեալ:
Նախարարը նախքան Անկարա մեկնելը լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշել է, որ նախատեսել էր այցելել Մոսկւա, սակայն իր ծրագիրն որոշակի փոփոխութիւն է ունեցել:
«Վերջիվերջոյ, որոշեցինք Մոսկւայի այցելութիւնը փոքր-ինչ յետաձգել»,- նշել է նա, յաւելով, որ աւելի ուշ մեկնելու է Մոսկւա:
Անդրադառնալով Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ծրագրերին նա նշել է, որ Շամի եւ Արեւմտեան Ասիայի տարածաշրջանի սրընթաց զարգացումների պատճառով, երկու օր առաջ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի եւ Լիբանանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ»:
ԱԳ նախարարը յաւելել է, որ Թուրքիա կատարած այցին խորհրդակցութիւններ է անցկացնելու Հարաւային Կովկասում տեղի ունեցող զարգացումների եւ տարածաշրջանային կարեւոր խնդիրների վերաբերեալ, որոնք, ի վերջոյ, կախւած են տարածաշրջանի անվտանգութեանը եւ 13-րդ կառավարութեան հարեւանների հետ արտաքին յարաբերութիւնների ամրապնդման օրակարգին: