ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն անդրադառնալով Եւրոխորհրդարանի կողմից Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերին ահաբեկչական խմբաւորումների ցուցակում ներառելու որոշմանն իր թւիթերում գրել է. «Եւրոխորհրդարանը կրակեց ի՛ր ոտքին»։
«alikonline.ir»- ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ուժերը Եւրոխորհրդարանի կողմից ահաբեկչական խմբաւորումների ցուցակում ներառելու որոշմանն, իր թւիթերում գրել է. «Եւրոխորհրդարանը կրակեց ի՛ր ոտքին»։
Անդրադառնալով այսօր՝ յունւարի 22-ին, առաւօտեան կայացած Իսլ. խորհրդարանի փակ նիստի արդիւնքներին եւ իր մասնակցութեան շարժառիթներին նախարարը շեշտել է. «Իսլ. խորհրդարանի պատգամաւորները Գեներալ Սալամիի ներկայութեամբ բարձր գնահատեցին ազգային անվտանգութեան պահպանման ուղղութեամբ Պահակազօրի ուժերի գործադրած ջանքերը եւ փոխադարձ քայլով, եւրոպական երկրների բանակի տարբեր տարրերի կը ներառեն ահաբեկչական ցուցակում»:
«Եւրոխորհրդարանը կրակել է սեփական ոտքին: Պատասխանը կը լինի փոխադարձ»,- շեշտել է նա: