ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի դէմ արեւմուտքի մղած պատերազմի ի սկզբանէ դատապարտւած լինելու հանգամանքին:
«alikonline.ir»- ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի դէմ արեւմուտքի մղած պատերազմի ի սկզբանէ դատապարտւած լինելու հանգամանքին:
«Կիբեր-ճանաչողական պատերազմը արեւմուտքի կողմից Իրամի դէմ մղւող՝ ռազմական, տնտեսական, քաղաքական եւ հոգեբանական պատերազմի շարունականութեան դրւագն է, եւ անցեալի պէս դատապարտւած է ձախողման»,- նշել է նա:
«Ցոյցեր, բողոքի ակցիաներ, բախումներ եւ բռնութիւններ՝ Փարիզ, Լոնդոն եւ Թէլ Աւիւ քաղաքաներում, սակայն նրանց (Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իսրայէլի, խմբ.) լրատւամիջոցները խօսում են Իրանի բողոքի ցոյցերի մասին, որոնք, չնայած ստեղծման, հրահրման եւ պահպանման Արեւմուտքի բոլոր ջանքերին, աւելի քան մէկ ամիս է ինչ դադարել են»,- նշել է նա: