Հա

Քաղաքական

23/01/2023 - 10:47

Իսլ. խորհրդարանի նախագահը դիմաւորել է Ռուսաստանի պետական Դումայի նախագահին

Իսլ. խորհրդարանի նախագահն այսօր՝ յունւարի 23-ի առաւօտեան ընդունել է Ռուսաստանի պետական Դումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր՝ յունւարի 23-ի առաւօտեան դիմաւորել է Ռուսաստանի պետական Դումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինին:

Ռուսաստանի պետական Դումայի նախագահ Վեաչեսլաւ Վոլոդինիի գլխաւորած պատւիրակութիւնն, այդ թւում՝ ռուսաստանցի խորհրդարանական յանձնաժողովների ղեկավարներ այսօր՝ յունւարի 23-ի առաւօտեան ներկայացել են Իսլ. խորհրդարան, հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Դումայի յանձնաժողովների ղեկավարների խումբը եւ այդ երկրի մի քանի փոխնախարարներ՝ էներգետիկայի, առեւտրի, տրանսպորտի եւ գիւղատնտեսութեան հարցերով պաշտօնեաներ կը մասնակցեն Իրանի Իսլ. Հանրապետութեան եւ Ռուսաստանի խորհրդարանների բարձրագոյն խորհրդարանական համատեղ յանձնաժողովի երրորդ նիստին:

Երկու երկրների խորհրդարանական պատւիրակութեան համատեղ նիստի անցկացման արդիւնքով յանձնաժողովների ղեկավարները նպատակ ունեն երկկողմ տրանսպորտային, էներգետիկայի, գիւղատնտեսութեան եւ բանկային գործարքների, ինչպէս նաեւ՝ առեւտրա-տնտեսական ոլորտների համաձայնագրերի եւ յուշագրերի վերանայման:

Միջոցառմանը մասնակցել են Իրանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադէն, էներգետիկայի յանձնաժողովի նախագահ Ֆերէյդուն Հասանւանդը, շինարարական յանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Կուչին, գիւղատնտեսութեան յանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ջաւադ Ասգարին, Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմին եւ այլն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։