Խաղաղութիւնը կը վերկանգնւի Խոյ քաղաքում: Այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած Խոյ քաղաք կատարած այցի ընթացքում՝ ժողովրդին յորդորելով ուշադրութիւն չդարձնել շշուկներին եւ ասէկոսէներին:
«alikonline.ir» - Խաղաղութիւնը կը վերկանգնւի Խոյ քաղաքում: Այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժած Խոյ քաղաք կատարած այցի ընթացքում՝ ժողովրդին յորդորելով ուշադրութիւն չդարձնել շշուկներին եւ ասէկոսէներին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Տայ Աստւած, համբերութեամբ մենք կը յաջողենք յաղթահարել ասէկոսներն ու ապատեղեկատւութիւններն, որոնք ժողովրդին յուսախաբ դարձնելու նպատակով են տարածւում: Ուշադրութիւն մի դարձրէ՛ք դրանց, պահպանէք հանդուրժողականութիւնն, որովհետեւ կառավարութեան, Իսլ. Պահակազօրի ուժերի եւ Կարմիր մահիկի մեր գործընկերների ջանքերով, որոնք բոլորն էլ ծառայում են յանուն ժողովրդի խաղաղութիւնը կը վերականգւի եւ իրավիճակը կը կարգաւորւի:
Հանրապետութեան նախագահը շետշել է, որ նախարարները ներկայացրել են համապատասխան զեկոյց՝ երկրաշարժի հասցրած վնասների, որոնողափրկարարական աշխատանքների առնչութեամբ, սակայն ինքն անձամբ ցանկացել է այցելել Խոյ եւ մօտիկից ծանօթանալ գործընթացին:
«Տայ Աստւած, որ կը յաջողենք ձեզ ծառայելու մեր պարտականութեան մէջ եւ միասնաբար կը յաղթահարենք բոլոր խնդիրները»,- շեշտել է նախագահը: