Հա

Քաղաքական

05/02/2023 - 15:00

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը կարեւորել է տնտեսութեան զարգացման ուղղութեամբ տարանցման ներուժի իրացման անհրաժեշտութիւնը

Անդրադառնալով երկրի տնտեսութեան զարգացման ուղղութեամբ տարանցման ներուժի իրացման կարեւորութեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը շեշտել է, որ այն կարող է ապահովել կառավարութեան եկամուտների աճ, կայուն զբաղւածութիւն եւ տնտեսական պատժամիջոցների ազդեցութեան նւազեցում:

«alikonline.ir» - Անդրադառնալով երկրի տնտեսութեան զարգացման ուղղութեամբ տարանցման ներուժի իրացման կարեւորութեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը շեշտել է, որ այն կարող է ապահովել կառավարութեան եկամուտների աճ, կայուն զբաղւածութիւն եւ տնտեսական պատժամիջոցների ազդեցութեան նւազեցում:

«Համալիր ծրագրով անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային ենթակառուցւածքների բացը եւ աւարտին հասցնել երկաթուղային միջանցքներն, իսկ աւտոմոբիլային ճանապարհով մենք էլ աւելի կամրապնդենք Իրանի տարանցիկ դիրքերը տարածաշրջանում»,- նշել է Արա Շահվերդեանը՝ «Խանէ Մելլաթ» լրատւական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում:

«Իրանի աշխարհաքաղաքական դիրքը գտնւում է հիւսիս-հարաւ, արեւելք-արեւմուտք առեւտրային միջանցքների խաչմերուկում, եւ այդ եզակի կարգավիճակը կարող է կարեւոր դեր խաղալ Չինաստան-Հնդկաստանի եւ Արեւմուտքի ու Եւրոպայի, ինչպէս նաեւ Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Պարսից ծոցի հարաւային հատւածների, ինչպէս նաեւ Աֆրիկեան երկրների միջեւ ապրանքների տարանցումն ապոհովելու ուղղութեամբ»,- նշել է նա:

Անդրադառնալով երկրի տնտեսութեան մէջ տարանցման կարեւորութեանը, նա ընդգծել է, մասնաւորապէս՝ տարանցման ներուժի զարգացման նշանակութիւնը՝ կառավարութեան եկամուտների աւելացման, կայուն զբաղւածութեան ապահովման եւ տնտեսական պատժամիջոցների ազդեցութեան նւազեցման գործում եւ նշել, որ երկրի ներկայ պայմաններում այն կարող է զարգացման եւ առաջընթացի կարեւոր գործօն դառնալ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։