Հա

Քաղաքական

06/02/2023 - 12:15

«Իրավիճակն Իրանի շուրջ՝ սպառնալի՞ք Հայաստանին. կարծիքներ». JAMnews

JAMnews. Թէ ինչպէս կարող են ազդել Իրանում իրավիճակի հնարաւոր զարգացումները Հայաստանի վրայ, մեկնաբանում են «Օրբէլի» կենտրոնի փորձագէտ, արեւելագէտ, իրանագէտ Ժաննա Վարդանեանը եւ քաղաքագէտ Անդրիաս Ղուկասեանը։

«alikonline.ir» - JAMnews. Թէ ինչպէս կարող են ազդել Իրանում իրավիճակի հնարաւոր զարգացումները Հայաստանի վրայ, մեկնաբանում են «Օրբէլի» կենտրոնի փորձագէտ, արեւելագէտ, իրանագէտ Ժաննա Վարդանեանը եւ քաղաքագէտ Անդրիաս Ղուկասեանը։

Ժաննա Վարդանեան, իրանագէտ Տեղեկատւական յարձակում

«Նման յարձակումներ Իրանի վրայ նախկինում էլ են եղել, եւ աւելի մեծ յարձակումներ, յատկապէս Իսրայէլից տարբեր տեսակի դիւերսիաների տեսքով, մասնաւորապէս՝ միջուկային եւ ռազմավարական այլ օբիեկտների՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների եւ այլնի արտադրութեան վրայ։ Վերջին յարձակումը չի կարող համեմատւել նախորդների հետ ո՛չ մասշտաբով, ո՛չ պատճառւած վնասի չափով։ Պարզապէս այդ յարձակումն ուղեկցւեց տեղեկատւական հզօր գրոհով Իսլամական Հանրապետութեան տարբեր քաղաքներում ենթադրեալ բազմաթիւ պայթիւնների մասին։ Փաստօրէն, պաշտօնապէս հաստատւեց Սպահանում գտնւող ՊՆ արտադրամասի վրայ յարձակման դէպքը։ Նոյն օրը հրդեհ էր բռնկւել Սահիդ-Շալիմի քաղաքի շարժիչային իւղեր արտադրող գործարանում։ Իրանը հերքել է այլ պայթիւնների մասին տեղեկութիւնները։
Ապատեղեկատւութեան այս հզօր հոսքը գալիս էր արաբական, իսրայէլական, թուրքական եւ ադրբեջանական լրատւամիջոցներից: Եւ դրանք չհաստատւեցին ամերիկեան հեղինակաւոր պարբերականների կողմից, որոնք խօսում էին ընդամէնը երկու միջադէպի մասին։ Այդ համատեքստում չենք կարող բացառել, որ այդ երկրները կարող են մշակել Իրանի դէմ ինչ-որ գործողութիւնների ծրագիր՝ քարոզչութիւնից, տեղեկատւական պատերազմից մինչեւ օգնութիւն դիւերսիաների կազմակերպման հարցում: Աւելի վաղ Թեհրանն արդէն մեղադրել էր Ադրբեջանին Իսրայէլի հետ միասին Ադրբեջանի տարածքից իրանական օբիեկտների վրայ յարձակւելու մէջ, թէեւ Բաքուն հերքել էր այդ տեղեկութիւնը։ Այսինքն՝ չի բացառւում Ադրբեջանի ներգրաււածութիւնն այս դիւերսիայի մէջ՝ հաշւի առնելով նրա ակնյայտ հակաիրանական դիրքորոշումը, բայց, ամենայն հաւանականութեամբ, ոչ իր տարածքից։ Իրանական օբիեկտի վրայ յարձակումն իրականացւել է Սպահանում կվադրոկոպտերների օգնութեամբ, ուստի հաւանական է, որ այն իրականացւել է տեղի գործակալների կողմից։ Սպահանը գտնւում է Իրանի կենտրոնում, եւ դժւար թէ այդ կվադրոկոպերները կարողանային այնտեղ հասնել Ադրբեջանից։ Բայց անօդաչու թռչող սարքը, նոյն «Հորոպը», որով 2014 թւականին հարւածել էին Իրանին, կարող էր թռչել Ադրբեջանի տարածքից։ Այդ ժամանակ՝ 2014 թւականին նոյնպէս իրանցիները մեղադրում էին Բաքւին»։

Անդրիաս Ղուկասեան, քաղաքագէտ

Միջազգային իրաւունքի նորմերը՝ հայ-իրանական սահմանի երաշխաւոր Իրանի պատերազմն Իսրայէլի հետ քիչ հաւանական է, ինչպէս եւ Ադրբեջանի մասնակցութիւնը դրան: Կողմերը պատրաստ չեն նման զարգացումներին։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հիբրիդային պատերազմի տարրեր են, որոնք դրսեւորւում են դիւերսիաներով։ Հայաստանի տարածքային ամբողջականութեան հարցում իրանական «կարմիր գիծ» չկայ: Կան միջազգային իրաւունքի նորմեր: Բայց Հայաստանում քարոզում են, թէ միջազգային իրաւունքի նորմեր չկան, Ադրբեջանն էլ կարող է պատերազմ սկսել եւ գրաւել Սիւնիքը։ Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակը Ադրբեջանին Հայաստանի դէմ ագրեսիայի առիթ չի տալիս:

 

Արմինէ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։