Հա

Քաղաքական

07/02/2023 - 09:00

Արա Շահվերդեանը հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանի եւ Բերիոյ հայոց թեմի առաջնորդի հետ՝ յայտնելով իրանահայութեան զօրակցութիւնը սիրիահայութեանը

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն երէկ՝ փետրւարի 6-ի գիշերը հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարան) հայազի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանի եւ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ․ Մակար եպս․ Աշգարեանի հետ եւ ցաւակցութիւններ է փոխանցել՝ նախօրէին Սիրիայում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով զոհերի կապակցութեամբ։

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն երէկ՝ փետրւարի 6-ի գիշերը հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի ժողովրդական ժողովի (խորհրդարան) հայազի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանի եւ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ․ Մակար եպս․ Աշգարեանի հետ եւ ցաւակցութիւններ է փոխանցել՝ նախօրէին Սիրիայում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով զոհերի կապակցութեամբ։

Հեռախօսազրոյցների ընթացքում, Արա Շահվերդեանը տեղեկացել է երկրաշարժի հետեւանքների եւ համայնքի կրած նիւթական եւ բարոյական վնասների մասին՝ շեշտելով, իրանահայութեան զօրակցութիւնը բազմաթիւ դժւարութիւնների դէմ պայքարող սիրիահայութեանը:

Նա ցաւակցութիւն է յայտնել անմեղ մարդկանց զոհւելու համար եւ շուտափոյթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։